Դիլիջան

Մենք գարնանային արձակուրդների ժամանակ պետք է ճամփորդենք դեպի Դիլիջան։Ես մի քիչ կպատմեմ Դիլիջանի մասին։

Փաստ 1.

Դիլիջանը Հայաստանի առողջարանային քաղաքներից մեկն է: Ունի գեղատեսիլ բնություն և բազմաթիվ տեսարժան վայրեր, միջնադարյան վանքային համալիրներ և այլն: Ակտիվորեն զարգանում է զբոսաշրջությունը:

Փաստ 2. բնութագիր

Դիլիջանը վաղուց ի վեր իր բարենպաստ բնակլիմայական պայմանների շնորհիվ հայտնի է որպես Հայաստանի ամենա սիրված առողջարանային քաղաքներց մեկը: Հնում Դիլիջանի տարածքը եղել է Մեծ Հայքի Այրայրատ նահանգի Վարաժնունիք գավառում: Դեռևս հեռավոր 4-րդ դարում այստեղ են սիրել իրենց հանգիստը անցկացնել հայոց արքաները: Հիշատակվում է նաև որպես արքայական որսատեղի:

Փաստ 3.տեսարժան վայրեր

  • Դիլիջանի պետական արգելանոցը, որը գտնվում է Աղստև գետի ավազանում և ընդգրկում է Դիլիջան քաղաքի շրջակայքը: Այստեղ պահպանվել են պալեոգեննեոգենի ժամանակաշրջանի կարմրածառի /մահիկ/ մնացորդ պուրակներ, որոնք ամենախոշորն են ողջ Անդրկովկասում և այժմ գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հսկուղության տակ:
  • Պարզ լիճը, որը Իջևան քաղաքից գտնվում է մոտ 9 կմ հեռավորության վրա: Անտառներում թաքնված այս լիճը զբոսաշրջիկների ամենասիրված վայրն է: Լճի շուրջ, ամենուրեք կան հարմարավետ քոթեջներ ու ռեստորաններ: Այստեղ կարող եք վայելել անտառի խորհրդավոր լռությունն ու համտեսել հայկական ավանդական ուտեստներ:
  • Հաղարծին վանական համալիրը: Դիլիջանից գտնվում է մոտ 10 կմ հեռավորության վրա:
  • Գոշավանքի եկեղեցին: Դիլիջանից գտնվում է մոտ 20 կմ հեռավորության վրա:                                                                                                                                 Փաստ 4. մոտակա քաղաքները
  • Իջևան (Տավուշի մարզ), հեռավորությունը Դիլիջանից մոտ 35 կմ
  • Սևան (Գեղարքունիքի մարզ), հեռավորությունը Դիլիջանից մոտ 33 կմ
  • Հրազդան (Կոտայքի մարզ), հեռավորությունը Դիլիջանից մոտ 55 կմ
  • Ճամբարակ (Գեղարքունիքի մարզ, հեռավորությունը Դիլիջանից մոտ 57 կմ։    Փաստ 5
  • Դիլիջանի տարածքը հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մեջ։ Ենթադրվում է, որ այն պատմական Հովքն է, որը Արշակունիների ամառանոցն ու որսատեղին էր:                                                    Փաստ 6.
  • Դիլիջան անվան առաջին հիշատակությանը հանդիպում ենք ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի ուղեգրության մեջ, երբ նա 1664-1670 թթ. ճամփորդել է Անդրկովկասով։                                                                                    Փաստ 7. ինչու է կոչվել ԴիլիջանԱսում են՝ տարիներ առաջ Դիլիջանի խիտ անտառներում ապրել է մի հովիվ, որը սիրահարվել է իշխանավորի դստերը: Իշխանը իմանալով այս մասին` հրամայել է Դիլիջանի խիտ անտառներում այնպես կորցնել հովվին, որ այլևս ոչ ոք չգտնի: Իսկ հովվի մայրը օր ու գիշեր դառնացած փնտրել է որդուն՝ «Դի-լի՜, ջան… Դի-լի՜, Դի-լի՜ ջան» կանչելով:

    Ըստ մեկ այլ վարկածի՝ «դիլի ջան» նշանակում է «քաղցր լեզու» և տեղացիների անուշ բարբառի պատճառով տեղանքին տվել են Դիլիջան անվանումը:

    Փաստ 8.                                                                                                                          Դիլիջանում է գտնվում հայտնի Կոմպոզիտորների տունը, որտեղ սովետական տարիներին կարելի էր հանդիպել Առնո Բաբաջանյանին, Մայա Պլիսեցկայային, Ջոն Տեր-Թադևոսյանին, Մարտիրոս Սարյանին ու շատ ուրիշների. այն յուրատեսակ մշակութային կենտրոն էր:                                        Փաստ 9.                                                                                                                          Դիլիջանով շրջելիս դուք կհայտնվեք մի յուրատեսակ թաղամասում՝ հետաքրքիր տներով ու փայտյա պատշգամբներով: Կհանդիպեք ատաղձագործների, հացթուխների, բրուտների և ոսկերիչների աշխատանքներ: Այս վերակառուցված թաղամասը, որը կոչվում է Շարամբեյան փողոցը (Ատաղձագործների փողոց) ձեզ կտանի քաղաքի պատմական անցյալ:                                                                                                    Փաստ 10.                                                                                                                        Կիրառական արվեստի կարևոր նմուշներից է Հաղարծնի տարածքում հայտնաբերված 1232 թ. պատրաստված պղնձե կաթսան, որը մետաղի գեղարվեստական մշակման եզակի օրինակ է և պահվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Ի դեպ այն նաև  ցուցադրվել է Լոնդոնում։            Մնացած փաստերը կպատմեմ երբ վերադառնամ Դիլիջանից։                                                                                                                                                                                                                              Եվ այսքանով վերջ։

Оставьте комментарий