Համար  մեկ  տարրը Տիեզերքում՝ Ջրածին

Ինչո՞ւ  է   ջրածինը  համարվում   համար մեկ  տարրը  Տիեզերքում…
Ջրածինը համարվում է Տիեզերքում համար մեկ տարըը, որովհետև միացությունների ձևով ջրածինը չափազանց տարածված տարր է: Նա  կազմում է  ջրի զանգվածի 11%-ը, մտնում է բոլոր բուսական` մրգերի, բանջարեղենների, թթուների,  և կենդանական նյութերի` ճարպերի, սպիտակուցների,  ածխաջրերի, նավթի, և շատ այլ հանքային նյութերի բաղադրության մեջ:  Նա կազմում  է արեգակի և աստղերից շատերի զանգվածի կեսից ավելին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա ամբողջովին կազմված է ջրածնից:

2.Ջրածինը համարվում  է  ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. …
Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ, քանի որ ջրածնի այրման ժամանակ մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Ջրածնի այրումից առաջացած ջերմությունը շատ ավելի մեծ է քան ցանկացած այլ վառելանյութի այրումից: Հենց մեր օրերում ստեղծում են վառելանյութը, լաբորատոր փորձերի և ուսումնասիրությունների միջոցով:

3. Բնութագրեք  ջրածին քիմիական տարրը.

ա) քիմիական նշանը- H                            բ) հարաբերական ատոմային զանգվածը-1,00797                                       գ) մետա՞ղ է.  թե՞  ոչ մետաղ-ոչ մետաղ                  դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է-կարգաթիվ՝ 1, խումբ՝ առաջին, պարբերությունէ առաջին     ե) ատոմի կառուցվածքը`միջուկի լիցքը-1 միջուկում պրոտոների թիվը-1 էլեկտրոնների թիվը-1 էներգետիկ մակարդակների թիվը -1

*4. Ջրածնի   վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում.գրեք օրինակներ. ..
Ջրածնի վալենտականությունը 1 է: Օքսիդացման աստիճանը -1 է հիդրիթներում, մնացած միացություններում ունի +1 օքսիդացման աստիճան։

*5. Գրեք. ջրածին պարզ  նյութի բանաձևը. ..և  որոշեք նրա հարաբերական մոլեկուլային զանգվածը ` Mr  և մոլային զանգվածը M գ/ մոլ …

*6. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ.
Ջրածինը օդից թեթև է 14,5 անգամ:

*7.  Դուք  լաբորատորիայում ստացել  եք ջրածին  և այրել։ Նկարագրեք. Ձեր կողմից կատարված լաբորատոր փորձերը  և  գրեք. համապատասխան  ռեակցիաների հավասարումները. …

*8. Ո՞րն  է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ  նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք ջրածնի զանգվածայլն բաժինը տոկոսով արտահայտած։
Ջրածնի առաջացրած և երկրագնդում ամենատարածված բարդ նյութը H2O-ն է:

*9. Որտե՞ղ են  կիրառում ջրածինը….
Ջրածինը կիրառվում է որպես թեթև գազ, վեր բարձրացնող ուժ դիրիժաբլների լցման համար: Քիմիական արդյունաբերությունում որպես վերականգնիչ հատկապես Ni, Pt, Pd-ի առկայությամբ: Օգտագործվում է քարածուխից արհեստական բենզինի ստացման համար, ամոնիակի, սպիրտների, հալոգենաջրածինների սինթեզում։Մեծ քանակությամբ ջրածին կիրառվում է ամոնիակ, HCl սինթեզելու համար, հեղուկ ճարպերի հիդրոգենացման համար։

Оставьте комментарий