Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով

Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու:
Մինչդեռ` կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ:
Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու` աղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜:
Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը:
Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։

Առաջադրանքներ

Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։

Այո համաձայն եմ հեղինակի ասելիքի հետ:Նա ցանկանում է հասարակությանը բացատրել որ ինտիլիգենտ չի նշանակում խելացի,մարդ կարող է խելացի լինել,բայց չտիրապետել ամենաչնչին բայց կարևոր բանին’մաքյության կնոններին:
Բ․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, ,, Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ,,։

Գ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։

Դ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր դրած վերնագիրը։

Խելացի լինելը դա ինտիլիգենտություն չէ,քանի որ մարդ կարող է իմանալ մի քանի լեզուներ և լինել շատ խելացի,բայց չտիրապետել քաղաքավարությանը

Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած ձևակերպման։ Սերգեյ Դովլաթով

Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած ձևակերպման։ Սերգեյ Դովլաթով

Անիմաստ է սեխի բուրմունքի մասին պատկերացում ներշնչել մարդուն, որը տարիներով ծամել է իր կոշիկի քուղերը: 

Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած կտրական ձևակերպման: Մարդը բարի է… Մարդը սրիկա է… Մարդը մարդու բարեկամն է, ընկերը և եղբայրը․․․ Մարդը մարդու համար գայլ է… Եվ այլն․․․

Մարդը մարդու համար ամեն ինչ է, ամեն ինչ, ինչ կկամենաք: Կախված հանգամանքների խաչաձևումից: Մարդն ընդունակ է ամեն ինչի՝ և՛ լավի, և՛ վատի: Ես տխուր եմ, որ այդպես է: Թող Աստված մեզ ամրություն ու խիզախություն տա: Իսկ ավելի լավ կլինի՝ ժամանակ ու վայրեր, որոնք կհանգեցնեն բարուն․․․

«Գլխավորը գրքում և կնոջ մեջ ոչ թե ձևն է, այլ բովանդակությունը». անգամ հիմա՝ կյանքի անհամար հիասթափություններից հետո, այս մտահանգումը ինձ թվում է տաղտկալի: Եվ առաջվա պես ինձ դուր են գալիս գեղեցիկ կանայք: 

Իսկական խիզախությունն այն է, որ սիրես կյանքը՝ իմանալով նրա մասին ողջ ճշմարտությունը։ 

Քննադատում են ֆիլմը, նշանակում է՝ պետք է այն դիտել: Պարսավում են գիրքը, նշանակում է՝ արժե այն կարդալ: Ինչ-որ մեկին անհատապես վրա են տվել, նշանակում է՝ արժանավոր մարդ է…

Մենք անվերջ մեղադրում ենք ընկեր Ստալինին, մինչդեռ, այնուամենայնիվ, կուզենայի հարցնել՝ իսկ ովքե՞ր են գրել այն չորս միլիոն մատնագրերը:

Ընտրություն կատարելով սրիկայի ու հիմարի միջև՝ անկախ քեզնից մտատանջվում ես։ Մտածում ես, մտածում ու նախընտրում սրիկային։ Սրիկայի արարքներում ինքնօրինակ հիմնավորում կա։ Կա շահախնդիր ու այլանդակ տրամաբանություն։ Առկա է ողջամտություն։ Նրա գործողությունները կանխատեսելի են։ Հասկանում ես, որ իր դեմ հնարավոր է ու հարկավոր է պայքարել։ Հիմարի դեպքում լրիվ այլ է։ Նրա քայլերն անկանխատեսելի են, խառնիխուռն, անտրամաբանական։ Հիմարները բնակվում են մշուշոտ, խրթին քաոսում։ Ենթակա չեն տիեզերական ձգողականության օրենքներին։ Ունեն սեփական կենսաբանությունը, սեփական հանրահաշիվը։ Ու ամեն ինչը նրանց տրվում է չնչին գնով։ Նրանք անմահ են։

Առաջադրանքներ

Ա․ Համաձա՞յն եք հերոսի արտահայտած բոլոր մտքերի հետ։ Հիմնավորե՛ք։

Բ․Ո՞ր մտքերն են Ձեր կարծիքով ճիշտ բնութագրում այս մտքերի հեղինակին․

  • բարեհամբույր և համակերպվող է
  • փորձում է նմանվել հասարակությանը
  • ըմբոստ է, սիրում է հակադրվել
  • նախընտրում է հիմար լինել, քան սրիկա
  • ուզում է ընդունված բոլոր բարոյական նորմերը կոտրել։
  • Ընտրիր մեկ միտք և դրա շուրջ մտորիր՝ գրիր շարադրություն

Ընթերցում եմ և առաջարկում եմ ընթերցել

1.Ընթերցում եմ և առաջարկում եմ ընթերցել– նվազագույնը յոթ գրքի մասին պատմող նյութ

<Րաֆու Սամվել>

Գիրքը Սամվել անունով տղայի մասին է, ով շատ հայրենասեր է և պաշտում է իր հայրենիքը: Այդ ամենը տեղի է ունենում չորրորդ դարում Հայաստանում, երբ Շապուհը, ով պարսից արքա էր, գերում էր Հայոց թագավոր Արշակ երկրորդին և Հայաստանը մնում է շատ անպաշտպան: Սամվելի հայրը ՝ Վահան Մամիկոնյանը և Սամվելի մորեղբայր (քեռին) Մերուժան Արծրունին դավաճանում են հայրենիքը և սկսում են ենթարկվել պարսից արքա Շապուհին: Սամվելը, իմանալով հոր դավաճանության մասին, որոշում է իր եղբոր ՝ Մուշեղ Մամիկոնյանի, ով Վասակ Մամիկոնյանի որդին էր և որոշում են իրար հետ պաշտպանել Հայաստանը: Հետո Սամվելը սպանում է իր հորը հայրենիքը դավաճանելու համար և պարսիկներին միանալու:

<Կհանպիպենք բարձրունքում>

Կարդում եմ այդ գիրքը, քանի որ շատ մոտիվացնող էր, և ընթերցելիս կարծես զրուցես հեղինակի հետ. ամեն գլխում պատմում էր իր հետ կատարված իրադարձությունների, ձեռք բերած փորձի մասին, ամեն գլուխ կարծես մի քայլ լիներ։Ես գիրքը կարդում եմ ամեն երեկոյան՝ մոտավորապես ժամը 9-ից հետո և կարդում եմ ինչքան,որ հավես ունենամ։Ես ձեզ խորհուրդ կտամ,որպեսզի կարդաք այս գիրքը։Ինչո՞ւ եմ խորհուրդ տալիս կարդալ այս գիրքը, քանի որ ես ավելի քան 70 տոկոսով վստահ եմ, որ ձեզ գիրքը կօգնի դառնալ ավելի նպատակասլաց և առանց վախենալու ու հիասթափվելու հասնել ձեր նպատակին։

<Երեք Հրացանակիրներ>

Երեք հրացանակիրներ հարավկորեական պատմա-արկածային հեռուստասերիալ, որը նկարահանվել է Ալեքսանդր Դյումայի<Երեք հրացանակիրներ վեպի մոտիվներով։ Սյուժեն տեղափոխվել է Մեծ Չոսոն դարաշրջան, Չինաստանի և Կորեայի տարածք, Ինջո արքայի կառավարման ժամանակաշրջան։ Գործողությունները տեղի են ունենում Մեծ Չոսոն դինաստիայի օրոք։ Գլխավոր հերոսները Ան Մինսոն և Հո Սինպհոն են, ովքեր ծառայում են թագաժառանգ Սոհյոնի գվարդիայում, իսկ Փակ Դալ Հյանուն դեռ պետք է պատերազմով անցնի։

Առաջին եթերաշրջանը կազմված է 12 էպիզոդից։ Ցուցադրվել է հեռուստաալիքով 2014 թվականի օգոստոսի 17-ից 2014 թվականի նոյեմբերի 2-ը:Բյուջեն կազմել է 10 մլն դոլար Թողարկվել է ևս 2 եթերաշրջան

<Գևորգ Մարզպետունի>

Մուրացանի նկարագրում է Հայաստան 10-րդ դարում։ Երկիրը կառավարում է «հաղթանդամ» արքա Աշոտ Բ Երկաթը՝ Բագրատունիների արքայատոհմի ներկայացուցիչը։ Ժողովրդի մեջ նա անմահացավ այն ժամանակ, երբ աշխույժ զինված պայքար սկսեց երկար տարիներ Հայաստանը ասպատակող արաբների դեմ։ Պատերազմում հաղթում է Յուսուֆ ամիրային։ Աշոտ Բ-ն կարողացավ վրեժխնդիր լինել որոշ «հագարացի» (արաբ) զորապետերից, որոնք մասնակցել էին իր հոր Սմբատ Ա-ի սպանությանը։ Վրեժը չի հասնում միայն դավաճան Գագիկ Արծրունուն, ում օգնությամբ «հագարացիք» մահապատժի ենթարկեցին Սմբատ Բագրատունուն։ Արծրունին վերջիվերջո Վասպուրականի թագավոր է հռչակվում։

<Ամբողջական Շերլոկ Հոլմսը>

Շերլոկ Հոլմսի և բաժիշկ Ուոթսոնի մասին պատմողգրքերը բաղկացած են 56 պատմվածքներից և չորս վեպերից։ Դեպքերը տեղի են ունենում 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում Լոնդոնում, պատմությունները հետևում են Հոլմսին, երբ նա օգտագործում է իր բացառիկ դեդուկտիվ դատողությունը և խելամիտ դիտորդական հմտությունները՝ լուծելու մի շարք բարդ և հետաքրքիր առեղծվածներ: Սպանությունից և գողությունից մինչև լրտեսություն և գերբնական, ոչ մի գործ այնքան էլ դժվար չէ այս խորհրդանշական դետեկտիվի համար:

<Ալիսի արկածները հրաշքների աշխարհում>

Վեպը արկածաին է, որը պատմում է Ալիս անունով մի երիտասարդ աղջկա մասին, ով նապաստակի բնից անցնելով ընկնում է մի ֆանտաստիկ աշխարհ՝ լի յուրօրինակ արարածներով և տարօրինակ փորձառություններով: Երբ նա նավարկում է այս տարօրինակ երկրում, նա բախվում է մի շարք անհեթեթ իրադարձությունների, այդ թվում՝ թեյախմության խենթ գլխարկագործի հետ, արցունքների լճակի և գողացված տորթերի դատավարության: Գիրքը հայտնի է լեզվի, տրամաբանության խաղային օգտագործմամբ և իրականության սահմանների ուսումնասիրությամբ:

<Լիլիթ>

Իսահակյանը «Լիլիթ» պատմվածքում պատմում է մի հրեղեն կնոջ մասին որին արարել էր դեռ Եվայից առաջ Ադամի մենությանը վերջ տալու համար։

Ստեղծել էր Նա Լիլիթին դեպի վեր սուրացող կրակի բոցերից։ Լինելով հրեղեն, հրաշագեղ մի էակ՝ Լիլիթը խելքահան էր անում Ադամին, սակայն Լիլիթին Ադամը ամենևին չէր էլ հետաքրքրում։ Իրեն համարում էր դրախտի ամենակատարյալը, իսկ Ադամին համարերով հողեղեն` երբեք էլ չսիրեց և չհնազանդվեց նրան, ինչպես պատգամել էր նրան Աստված։ Ավելին՝ հրեղեն կինը հրապուրվեց և սկսեց հնազանդվել սատանային։ Անգամ այդ ժամանակ Ադամը պատրաստ էր ներել Լիլիթին, քանի որ սիրում էր կուրորեն ու անմնացորդ։Բայց Լիլիթը այդպես էլ հետ չվերադարձավ։

Տեսնելով Ադամի տանջանքներն ու լսելով նրա հառաչանքները՝ Աստված ցանկացավ կարեկցել նրան և Ադամի կողոսկրից ստեղծեց Եվային՝ առաքինի, հնազանդ ու գեղեցիկ։ Սակայն անգամ այդ ժամանակ էին Ադամի սիրտն ու միտքը Լիլիթին տենչում։

2.Ամեն ինչ գրքի ստեղծան մասին․ համացանցային ուսումնասիրություն, պարտադիր՝ թարգմանական նյութերով

Մատենադարանի ամենամեծ գիրքը «Մշո ճառնդիրն» է, իսկ փոքրը «Տոնացույց»-ը:

«Մշո ճառնդիր»-ը հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրն է: Այն գրվել է 1200-1202-ին, Երզնկայի Ավագ վանքում, Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով։ Գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս, որին օգնել է նաև գրիչը։ Ունի 601 մագաղաթյա թերթ, յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28կգ է։ Ձեռագիրը ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է, որոնք դասավորված են ըստ տարվա տոների, որից էլ՝ ժողովածուի «Տօնական» անունը։ Ձեռագիրը ճոխ զարդարված է լուսանցազարդերով, գլխազարդերով և զարդագրերով։

Ձեռագիրը սկզբում ունեցել է 660 թերթ, 17 թերթ պահվում է Վենետիկում, 1 թերթ՝ Վիեննայում, իսկ 1977 թվականին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը Մոսկվայի Լենինի անվան գրադարանից ստացել է 2 թերթ, որոնք անջատվել էին 1918-ին։

Դժվար ճամանակներին կանայք «Մշո ճառնդիր»-ը կիսել են: Կեսը թաղել հողի տակ, իսկ մյուս կեսը փախցրել իրենց հետ: Հիմա հողի տակ թաղված կեսը գտնվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

«Տոնացույց»-ը հայերեն ամենափոքր ձեռագիրն է։ Այն գրվել է Կաֆայում 1434 թվականին: Կշռում է ընդամենը 19 գրամ, ունի 104 թերթ։ Տարվա տոնակարգը ցույց տվող գիրք է հայ եկեղեցում։ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը 1774-ին տոնացույցի երկրորդ հատորում ամփոփել է յուրաքանչյուր տարվա համապատասխան փոփոխությունները, որոնց հիման վրա սկսել են ամենամյա օրացույցներ հրատարակվել Էջմիածնում, Կոստանդնուպոլսում և Երուսաղեմում։

3.Իմ գրադարանը․ ընտանեկան իմ գրադարանի մասին պատմող տեսանյութ

4.Իմ կազմած ընթերցարանը փոքրերի համար

Ծանոթանում ենք քննական թեստերին։ Կատարիր երրորդ թեստը, պատասխաններով ստուգիր աշխատանքդ։

Հին օրհնություն

Կարդա՛լ Թումանյանի Հին օրհնություն բանաստեղծությունը։ Պատասխանել հետևյալ հարցերին․

1.Ի՞նչ է օրհնանքը

Լավ ցանկություն

2.Ո՞րն էր հայերերի օրհնանքն իրենց որդիներին։

Հայրերի օրհնանքն էր իրենց որդիներին,չաւրեն իրենց կյապքով,չտեսնեն իրենց կյանքը ապրած դժվարությունները:

3.Առանձնացնել բանաստեղծության ասելիքը։

4.Ի՞նչ խորհուրդ, օրհնանք, խոսք են փոխանցում ձեր մեծերը ձեզ։

5.Ի՞նչպես կօրհնեք ձեզնից փոքրերին, ի՞նչ խոսքերով։

Լրացուցիչ՝

Բութի կետադրություն

Բացահայտիչ

Բուն բացահայտիչ

Բուն բացահայտիչ է կոչվում գոյականական անդամի այն լրացումը,որը բացահայտում,խոսողին հայտնի է դարձնում այն:

Օրինակ

Բժիշկս՝Հակոբյանը,ինձ բուժում նշանակեց

Հակոբյանը՝բժիշկս ինձ բուժում նշանակեց

Իմ հեռախոսը՝երեկ գնած այսօր ընկավ

Ես ունեմ երեք խնձոր՝կանաչ գույնի

Անգլերենը՝իմ սիրած դասը երկու օր բացակա եմ

2Մասնավորեցնող պարագայական բացահատիչ

Խոսողի համար

Վահան Տերյան

Աշնան

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի 
Տերևները հողմավար, 
Դյութանքը քո մեղմ խոսքի, 
Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն, 
Վհատությանն իմ խոնարհ, 
Ե՛վ թփերը դողդոջուն, 
Ե՛վ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Շշուկ ու շրշուն

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։

Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։

Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,—
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։

Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
— Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։

Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես, և շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։

Աշնան երգը

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին…

Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…

Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…

Աշնան մեղեդին

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին. 
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…

Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.

Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…

Ածական

Անհուն,քնքուշ,մշուշ,հողմավար,թփեր,

Ամենալավ խոսքը

Մի գեղեցիկ տղամարդ է լինում,որը չի կարողանում զրուցել աղջիկները հետ:Նա մի օր ցանկանում է գնալ Աստծու մոտ և ընկնում է ճամփա:Ճանապարհին տեսնում է ճամփա որը բաժանված է մի քանի մասերի և այդ ճամփեքի մոտ կանգնած է լինում մի ծերունի,Թաթը առանձ բարի օր մաղթելու ծերունուն հարցնում է թե,որ ճամփան է տանում Աստծու մոտ,ծերունին ասում է դու մոռացար բարի օր ասել երիտասարդ:Թաթը 2 ոսկի հանում է և ասում մի ոսկին վերցրու Բարի օր չասածիս և մյուսն էլ վերցրու և ասա ճամփեն:Ծերունին հրաժարվում է և ասում դու պետք է կատարես իմ պայմանը:Թաթը հարցնում է պայմանը որն է,ծերունին պատասխանում է ասելով դու պետք է 1 ամիս կանգնես այստեղ և ամեն անցնողի բարի օր մաղթելուն պատասխանես Աստծու բարին,այնպես որ նրանց մեջի ցավը,վիշտը մոռանան:Թաթը 1 ամիս կանգնում է ծերունի փոխարեն և կատարում է այդ առաքելությունը:Անցնում է 1 ամիս և ծերունին գալիս է,և ասում Աստծու մոտ տանող ճանապարհը:Թաթը գնում է,և հասնում

Պատերազմ է հայտարարվել

  1. Կարդա՛լ պատմվածքը

2. Իմ մտորումները պատերազմի մասին

Պատերազմ ասելով աչքերս լցվում է՝իմ մտորումները պատեազմի մասին լավը չէ,չնայած բոլորի համար էլ երևի լավ չի պատդրազմային երկրում ապրել։Պատերազմը մի չարաբաստիկ բան է,որը խլում է կյանքեր և վնասում մարկանց։Հիմնխկանում պատերազմը սկսում է տարածքի համար,բայց նաև պատերազմ կա,որը իշխանությխն համար է և տարբեր այլ բաների։Ինբպես բոլորս գիտենք մեր երկիրը պատեազմային երկիր է,մենք կռվում ենք ադրբեջանի և որոշ չափով թուրքիայի հետ։Նրանց գլխավոր պատճառը տարածքն է,իսկ մերը ուղղակի մեր տարածքը պահելն է

3. Պատերազմ հասկացությունը իմ ձևակերպմամբ, համացանցային ձևակերպումներ։

Պատերազմ ասելով ես հասկանիւմ եմ կռվել մի ուրիշ հանրապետության հետ,նվաճել տխրածքներ,ապացույց էլ ուրիշ երկրներին,որ նրանք ուժեղ են,կռվել իշխանության համար։Պատերազմը չարաբաստիկ բան է,որի շնորհիվ մարդիկ մահանում են,օրինակ կորցնում են իրենց ձեռքը և ուրիշ կարևոր մասեր մարմնի վրայից։

4. Բառեր, որոնք օգտագործվում են պատերազմական այս փուլում՝ բառարանային էքսկուրս․ զենքերի անուններ, այլ․․․

5. Վերլուծում եմ պատմվածքը՝ իմ տպապվորությունը, ինչ փոխանցեց․․․

1939-ի սեպտեմբերի 3-ին, Ջոն անունով մի տղա վազելով մտավ Մորագա էվընյուի վրա գտնվող սափրիչատունը, ուր մազերս էի կտրել տալիս:
– Պատերազմ է հայտարարվել Եվրոպայում,- ասաց նա:Պրն. Տագալավիան մի ձեռքից սանրը գցեց, մյուսից՝ մկրատը:- Դո՛ւրս սափրիչատնից,- ասաց նա: – Առաջ էլ ասել եմ քեզ:- Ի՞նչ է անունդ,- ասացի ես տղային:- Ջոն,- ասաց նա:- Քանի՞ տարեկան ես,- ասացի:- Տասնմեկ,- ասաց Ջոնը:- Դո՛ւրս իմ սափրիչատնից,- ասաց պրն. Տագալավիան:Ես այն տպավորությանն էի, թե պրն. Տագալավիան Ջոնին է ասում, բայց երևի նրան չէ, ինձ էր ասում: Հո ինքն իրեն չէ, որ ասում էր:Ջոնը դուրս էր գնացել արդեն:Սափրիչը հանեց գոգնոցը և մի կողմ նետեց:- Ո՞վ,- ասացի ես:- Դուք,- ասաց պրն. Տագալավիան:- Ինչո՞ւ:- Ես աշխատում եմ, որ իմ սափրիչատունը պատվավոր լինի:- Ես պատվավոր մարդ եմ:- Դուք խոսեցիք այդ հիմար տղայի հետ,- ասաց սափրիչը: – Չեմ ուզում, որ ձեզ նման մարդիկ գան իմ սափրիչատունը:- Նա հիմար չէր թվում,- ասացի:- Հիմար, հիմա՛ր տղա է,- ասաց սափրիչը: – Ես չեմ ուզում, որ հիմար մարդիկ գան այստեղ:- Գուցե իրոք մի քիչ հիմար բան էր, որ տղայի անունը հարցրի,- ասացի ես: – Կներեք դրա համար: Ես գրող եմ, գիտե՞ք, և միշտ հարցեր եմ տալիս մարդկանց: Ներողություն եմ խնդրում: Հաճեցեք ավարտել մազերիս գործը:- Ոչ,- ասաց սափրիչը: – Վե՛րջ:Վեր կացա բազկաթոռից և նայեցի գլխիս: Դեռ գործի կեսն անգամ չէր արվել: Գլուխս դեռ պատշաճ ձևը չէր ստացել, բայց այդպես էլ կարող էի անցնել երեք կամ չորս թաղամաս և գնալ մի սովորական սափրիչի մոտ, որ ավարտի գործը: Փողկապս կապեցի և բաճկոնս հագա:- Ներեցեք,- ասացի,- ի՞նչ է պարտքս:- Ոչինչ,- ասաց սափրիչը: – Ձեզ նման մարդկանցից փող չեմ ուզում: Եթե սոված մնամ, եթե ընտանիքս սոված մնա՝ հոգ չէ: Ոչ մի փող հիմար մարդկանցից:- Կներեք,- ասացի,- բայց կարծեմ մի բան պարտք եմ ձեզ: Գուցե 35 սե՞նտ:- Ոչ մի պեննի,- ասաց սափրիչը: – Խնդրեմ, դուրս գնացեք: Արածս թող նվեր լինի ձեզ: Ես տալիս եմ մարդկանց: Չեմ առնում: Ես մարդ եմ, ոչ թե հիմար:Գուցե դրա վրա պետք է սափրիչատնից հեռանայի արդեն, բայց վստահ էի, որ նրա իսկական ուզածը խոսելն էր:Ես ունեմ հասկանալու կարողություն, որ սովորականից բարձր է, երբեմն նույնիսկ գերբնական: Զգում եմ որոշ բաներ, որ ուրիշ մարդիկ, այս կամ այն պատճառով, ընդունակ չեն զգալու:(Երբեմն սխալ է լինում զգացածս և փորձանքի մեջ գցում ինձ, բայց տակից դուրս գալու ճարը գտնում եմ սովորաբար: Մի անուշ խոսք: Ձայնի մեջ բարեկամական շեշտ: Աշխարհիկ վերաբերմունք այսպիսի բաների նկատմամբ: Բոլորս եղբայրներ ենք: Ամեն մեկիս վերջը մահ է: Սիրենք իրար և աշխատենք չբարկանալ:)Զգացի հիմա, որ սափրիչը տագնապել էր կամ ջղայնացել, որ ուզում էր խոսել ու լսող ունենալ. և որ, իրականում, եթե սխալ չէր իմ ենթադրությունը, նրա ասելիքն ուղղված էր աշխարհին: Հազարավոր մղոններ էր ճամփորդել, նա չէր կարող գտնել մի մարդ, որ ավելի պատրաստ լիներ լսելու նրա ասելիքը կամ հաղորդելու աշխարհին:- Մի սիգարե՞տ,- ասացի:- Ոչինչ չեմ ուզում,- ասաց սափրիչը:- Գուցե օգնե՞մ սրբիչները դասավորել:- Դուրս գնացեք իմ սափրիչատնից:Եթե երբևէ հանդիպել եմ ինձ նմանին, ահա այս մարդն է երևի: Ժամանակակից գրականության ընթացքին հետևող որոշ կանայք երբեմն ասել են, թե ես առեղծվածային մարդ և անկանխատեսելի մարդ եմ, բայց ես գրող եմ վերջապես: Կարելի է գրողից սպասել, որ նա տպավորություն գործի առեղծվածային լինելով և այլ նման բաներով, բայց սափրիչից սովորաբար սպասում ես, որ մազերդ հարդարի կամ երեսդ սափրի կամ երկուսն էլ անի, մի քիչ էլ զբաղեցնի սիրալիր զրույցով, ուրիշ ոչինչ: Կարդալու ժամանակ ունեցող կանայք երևի կարծում են, որ գրողի համար բնական է այս կամ այն փոքր մտասևեռումն ունենալը, իսկ գրողը գուցե միակն է աշխարհում, որ կարող է նման առանձնաշնորհումներ թույլ տալ, որ սափրիչն ունենա:Գրողները այնքան էլ հպարտ մարդիկ չեն: Գիտեն, որ մահկանացու են իրենք ու պիտի մեռնեն մի օր և մոռացվեն: Գալիս ենք, գնում ենք ու մոռացվում: Իմանալով այս բոլորը, գրողը մեղմ ու բարի է այնտեղ, ուր մի ուրիշ մարդ խիստ է ու անբարյացակամ:Որոշեցի սափրիչին առաջարկել մազերը հարդարելու լրիվ արժեքը: 65 սենտ՝ 35-ի փոխարեն: Մարդ միշտ էլ կարող է մազերը հարդարել տալ: Կան ավելի կարևոր բաներ, քան այն միտքը, թե խաբված ես:- Ներեցեք,- ասացի,- ես չեմ կարծում, թե խաբված ես:- Ներեցեք,- ասացի,- չեմ կարծում, որ արդար կլինի, եթե չվճարեմ ձեզ: Ճիշտ է, չեք վերջացրել իմ մազերի գործը, բայց գուցե մի ուրիշ օր: Ես մոտ եմ ապրում: Մենք նորից տեսնելու ենք իրար:- Դուրս գնացեք իմ սափրիչատնից,- ասաց սափրիչը: – Չեմ ուզում, որ ձեզ նման մարդիկ գան այստեղ: Էլ մի՛ եկեք: Ժամանակ չունեմ:- Ի՞նչ եք ուզում ասել՝ ինձ նման մարդիկ: Ես գրող եմ:- Ի՞նձ ինչ, թե դուք ինչ եք,- ասաց պրն. Տագալավիան: – Դուք խոսեցիք այդ հիմար տղայի հետ:- Մի քանի բառ միայն,- ասացի ես: – Չգիտեի, որ դա ձեզ տհաճ կլինի: Երևում էր՝ տղան հուզված է և շատ է ուզում, որ մեկն ու մեկը հասկանա իրեն:- Նա հիմար, հիմա՛ր տղա է,- ասաց սափրիչը:- Ինչո՞ւ եմ ասում այդպես,- ասաց սափրիչը: – Որովհետև իսկապե՛ս հիմար է: Վեց օր է արդեն՝ ամեն օր վազում մտնում է այստեղ ու գոռում. «Պատերա՜զմ: Պատերա՜զմ: Պատերա՜զմ»:- Չեմ հասկանում,- ասացի:- Չեք հասկանում,- ասաց սափրիչը: – Պատերա՜զմ: Չգիտեմ դուք ով եք, բայց ձեզ մի բան ասեմ:- Անունս Դոնալդ Քեննեբեկ է,- ասացի: -Կարող եք լսած լինել իմ մասին:- Իմ անունը Նիկ Տագալավիա է,- ասաց սափրիչը: – Երբեք չեմ լսել ձեր մասին:Լռեց ու նայեց աչքերիս մեջ:- Պատերա՞զմ,- ասաց:- Այո,- ասացի ես:- Դուք հիմար եք,- ասաց սափրիչը: – Մի բան ասեմ ձեզ,- շարունակեց:  – Չկա՛ պատերազմ: Ես սափրիչ եմ: Չեմ սիրում մարդկանց, որ հիմար են: Սուտ բան է այս ամբողջ աղմուկը: Ուզում են իմանալ՝ դեռ հիմա՞ր են մարդիկ: Այո՛, հիմար են: Մարդիկ երբեք այսքան հիմար չեն եղել: Տղան վազում գալիս է այստեղ ու ասում՝ «Պատերազմ է հայտարարվել Եվրոպայում», իսկ դուք խոսում եք նրա հետ: Քաջալերում եք: Նա իսկույն հավատում է ամեն ինչի, ձեզ նման:Սափրիչը լռեց ու կրկին շատ ուշադիր նայեց ինձ: Ես գլխարկս հանեցի, որպեսզի նա տեսնի, թե որքան է կտրել մազերս և ինչքան է կիսատ թողել:- Ի՞նչ եք զգում,- ասաց նա:- Հուշեր,- ասացի:- Դուք հիմար եք,- ասաց սափրիչը: – Ինչո՞ւ եք քաջալերում տղային: Առանց պատերազմների էլ նա բավական գլխացավանքներ է ունենալու: Ինչո՞ւ եք հարցնում՝ «Քանի՞ տարեկան ես»:- Ինձ թվաց՝ ժիր ու խելոք տղա է,- ասացի: – Պարզապես ուզում էի՝ նա իմանար, որ նկատել եմ դա:- Չեմ ուզում, որ ձեզ նմա մարդիկ իմ սափրիչատունը գան,- ասաց սափրիչը:- Ինձ նման մարդի՞կ,- ասացի: – Ես ատում եմ պատերազմը:- Լռե՛ք,- ասաց սափրիչը: – Աշխարհը ձեզ նման հիմարներով է լեցուն: Ատո՜ւմ եք պատերազմը, բայց Եվրոպայում կա՜ պատերազմ, հա՞:Այս ակնարկությունն արդեն մի քիչ շատ տարօրինակ էր:- Կներեք,- ասացի,- ես չեմ սկսել պատերազմը:- Ատում եք պատերազմը,- ասաց նորից սափրիչը: – Ձեզ ասում են, որ պատերազմ կա Եվրոպայում, դուք էլ ուրեմն հավատում եք, որ պատեազմ կա Եվրոպայում:- Պատճառ չունեմ հավատալու, որ Եվրոպայում խաղաղություն է,- ասացի:- Ատո՛ւմ եք պատերազմը,- ասաց նա: – Թերթը լույս է տեսնում, վերնագիրը՝ «Պատերազմ»: Տղան վազելով գալիս մտնում է սափրիչատուն: Պատերազմ: Դուք գալիս մտնում եք ձեր մազերի համար: Պատերազմ: Ամեն մարդ հավատում է: Աշխարհը հիմարներով է լեցուն: Ինչի՞ց են թափվել ձեր մազերը:- Տենդախտից,- ասացի:- Տենդախտի՜ց,- ասաց սափրիչը: – Ձեր մազերը թափվել են, որովհետև հիմար եք: Էլեկտրական մեքենա: Սանր: Մկրատ: Մա՛զ չունեք կտրելու: Սուտ բան է այս ամբողջ աղմուկը: Էլ չեմ ուզում, որ հիմարները գան այստեղ ու ինձ ջղայնացնեն: Չկա՛ պատերազմ:Ճիշտ էի հասկացել, որ սափրիչն ասելիք ուներ և ուզում էր գտնել մի մարդ, որին ասեր: Շատ գոհ էի:- Դուք նշանավոր մարդ եք,- ասացի:- Մի՛ խոսեք,- գոռաց սափրիչը: Ես 11 տարեկան հիմար տղա չեմ: Ես 59 տարեկան եմ: Նշանավոր մա՜րդ: Թերթեր: Քարտեզներ: Դուք մա՛զ չունեք ձեր գլխին: Ի՞նչ եմ կտրելու ձեր կարծիքով: Տղան վազելով ներս է մտնում: Չեք կարողանում հանգիստ նստել: «Պատերազմ է հայտարարվել Եվրոպայում»,- ասում է նա: «Ի՞նչ է անունդ: Քանի՞ տարեկան ես»: Ի՞նչ է պատահել: Խելագարվե՞լ եք:- Ես չէի ուզում խռովել ձեր սիրտը,- ասացի: – Թույլ տվեք վճարել:- Երբեք,- ասաց սափրիչը: – Ոչինչ չեմ ուզում: Դա մազ հարդարել չէ: Ոչ մի պեննի: Եթե մազ ունեցող մեկը գա և նստի այստեղ, ես կվերցնեմ էլեկտրական մեքենան և կհարդարեմ: Մազերը կընկնեն հատակին: Ոչ մի խնդիր: Ոչ մի հուզմունք: Ոչ մի հիմարություն: Բազկաթոռից վեր է կենում: Գլուխը լավ ձև է ստացել: Ականջները զով են: 65 սենտ: Շնորհակալ եմ: Ցտեսություն: Տղան վազելով ներս է մտնում: Ասում եմ՝ «Դո՛ւրս իմ սափրիչատնից»: Տղան դուրս է վազում: Ոչ մի աղմուկ:- Ուրիշ սափրիչներ հարդարում են իմ մազերը,- ասացի:- Շատ լավ,- ասաց: – Գնացեք ուրիշ սափրիչների մոտ: Խնդրե՜մ, գնացեք ուրիշ սափրիչների մոտ: Հիշեցեք մի բան: Չկա՜ պատերազմ: Այստեղ-այնտեղ պրոպագանդ տարածելով մի՛ զբաղվեք:Արդեն վստահ էի, որ հաջողությամբ թափանցել էի մարդու զայրույթի խորքը և թարմ ու ինքնատիպ նյութ էի քաղել մի նոր հուշի համար, ուստի, առանց այլևս մի բառ ասելու, դուրս եկա սափրիչատնից ու քայլեցի փողոցն ի վար:Զգում եմ, որ նյութն արդյունավետ օգտագործեցի. ձևեցի մի գործ, որը գոնե ավելի կմեծացնի իմ արդեն մեծ համբավը:   
Թարգմանությունը անգլերենից՝ Կարպիս Սուրենյանց

Մի սպանիր

Մի սպանիր՝ բոլորս էլ գիտենք,որ չի կարելի մաիդ սպանել.բայց այո մեր ազգը ավելի ճիշտն ասած ազգի մի փոքր մասը ժողովրդին հարցնում է կսպանեիր մարդուն թե ոչ:Մարդնիկ կան ասում են ոչ չէի սպանի, իսկ մարդիկ կքն ասում են այո կսպանեի, իսկ մարդիկ էլ կան պատասխանում են այսպես նայած ինչ հարցում:Ես իմ տեսանկյունից նայում եմ,որ եթե վրեժժի կամ ինքնասիրության դեպքում այո կսպանեի,իսկ եթե լինի ավելորդ մի բան օրինակ ազդանշան տալու համար ոչ չէի սպանի:Մարդ մի երևույթ է,որը Աստված է ստեղծել իր ցանկացած ձևով մարդ կա ինչ որ չափով խելացի է,մարդ կա անգրագետ է և մարդ էլ կա այդքան էլ խելացի չի բայց օգնում է մարդկությանը:Ես այսքանը նրա համաի գրեցի,որ հասկանանք մարդը ով է,այո չգրեցի վատ մարդ էլ կա բայց սակայն նիանք նույնպես մարդիկ են:

Իմ հերոսը

Իմ հերոսը

Էդգար Հովակիմի Համբարձումյան

Կենսագրություն

Ծնվել է Երևանում 2000 թվականի հուլիսի 28-ին:2006 թվականին ընդունվել է Ալ.Միաանիկյանի անվան հ.66 միջնակարգ դպրոց,այնուհետև 2015 թվականին ընդունվել է Երևանի <օլիմպիական հերթափոխի> պետական մարզական քոլեջը:

Լավագույն բռնցքամարտիկ էր,միշտ մրցումներից վերադառնում էր հաղթնակածի տիտղոսի արժանացած պատվոգրերով և շքաններով:2019 թվականի հունվարի 25-ին զորակոչվեց հայոց բանակ և ծառայություն անցավ Մատաղիսում:Ծառայության ժամանակ աչքի էր ընկնում իր կազմակերպչական դիրքով,խիստ ու կարգապահ վարգով:Հետո ստացավ ավագ սերժանտ կոչումը:Սեպտեմբերի 27:Չարաբաստիկ պատերազմը սկսելոև հաջորդ օրը,զոհվում է գումարտկի հրամանատարը.սպան և Էդգարն են ստանձնում այդ պատասխանատվությունը:Պատորազմի 3-րդ օրը վիրավորվում է,բայց հաշվի չառնելով իր վիճակը,կազմակերպում է մյուս վիրով տղաների հոսպիտալացումը:Էդգարին նույնպես ցուցում է տրվում,որ ինքն էլ հոսպիտալացվի,բայց հրաժարվում է ասելով,որ ինքը չի թողնի մյուս զինակից ընկերներին:

Շրջափակումից խուսափելու համար տղաների մի մասին տեղափոխում է անվտանգ տեղ՝Եղնիկներ,հետո նորից վերադառնում է Մատաղիս,որ մնացած տղաներին տարհանի:Ավաղ չիհասցնում իր սուրբ առաքելությունը ավարտի հասցնել և մեր հերոսը անմահանում է,ընտրելով հավերժի ճանապարհը՝որպես անմահ