Պատմություն առաջադրանք փետրվարի 21-27 դաս1

1)Պատմել արխաիկ դարաշրջանի Հունաստանի մասին:
Արխաիկ դարաշրջանում հույները ստեղծեցին ինքնիշխան քաղաք-պետությւոն` պոլիս: Պոլիսը ձևավորվեց միևնույն երկրամասի ցեղերի միավորման հետևանքով, որի պատճառը համատեղ պաշտպանության և կառավարման անհրաժեշտությունն էր իսկ միավորման  հիմքը ընդհանուր բարբարը, աստվածների և նախնիների պաշտամունքը: Կարևոր էր նաև ընդհանուր  տնտեսական շահը` առևտուրը, շուկան, արհեստերը: Երկրամասի կենտրոնական բնակավայրերը վերածվեցին պոլիսների` Մեգարա, Կորնթոս, Աթենք:
Այդ դարաշրջանում լայն տարածում գտավ երկաթը, որը փոխարինեց բրոնզին: Ք. ա. VIII-VI դ. Հունաստանում կար մոտ 70-ից ավել արհեստ: 

2)Տալ հետևյալ բառերի բացատրությունը.
արխաիկ-վաղնջական
պոլիս-քաղաք-պետություն
դեմոս-ժողովուրդ
պարտային ստրուկ-պարտքը չտալու համար իր ընտանիքի անդամները ստրուկ կդառնան
էվպատրիդներ-ավագանի
օլիգարխիա-խմբիշխանություն
դեմոկրատիա-ժողովրդավարություն
տիրան-դեոսի առաջնորդy
տիրանիա- կառավարման ձև

 

Եղիշե Չարենց

Կարդում ենք Չարենց

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Ե. Չարենց

1. Բացատրի՛ր այս տողերը՝ Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի:

Ինչքան աշխարհը փնովես, վատաբանես այնքան ավել վատ կլինի։

  1. Բացատրի՛ր բառերը՝ անհուն, գանգատ, հրճվանք:
  2. Անհուն- Հուն չունեցողԳանգատ-Տրտունջ, բողոք, դժգոհությունՀրճվանք-Հոգեկան մեծ բավականությու
  3. Բանաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրի՛ր:                                               Սիրո աշխարհ
  4. Բանաստեղծության տողերից մեկը դարձնել վերնագիր,այդ վերնագրով գրել շարադրություն: