Բութի կետադրություն

Բացահայտիչ

Բուն բացահայտիչ

Բուն բացահայտիչ է կոչվում գոյականական անդամի այն լրացումը,որը բացահայտում,խոսողին հայտնի է դարձնում այն:

Օրինակ

Բժիշկս՝Հակոբյանը,ինձ բուժում նշանակեց

Հակոբյանը՝բժիշկս ինձ բուժում նշանակեց

Իմ հեռախոսը՝երեկ գնած այսօր ընկավ

Ես ունեմ երեք խնձոր՝կանաչ գույնի

Անգլերենը՝իմ սիրած դասը երկու օր բացակա եմ

2Մասնավորեցնող պարագայական բացահատիչ

Խոսողի համար

Լույս:Լույսի տարածումը համասեռ միջավայրում

Հարց 1

Ինչ է լույսը

Լույսը շատ կարևոր դեր է կատարում մարդու կյանքում:

Լույսի շնորհիվ մենք կարողանում ենք ճանաչել մեզ շրջապատող աշխարհը: 

Լույսն է, որ Արեգակից Երկիր հասնելով մեր մոլորակի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմանններ է ստեղծում:

luchi_sveta_10.jpg

Հարց2 ըստ Նյուտոնի ինչից է կազմված լույսը

Լույսը կազմված է փոքրիկ մասնիկներից՝ կորպուսկուլներից, որոնք լուսատու մարմինը առաքում է բոլոր ուղղություններով՝ ճառագայթների երկայնքով:

Հարց3ըստ Հյուգենսի ինչ է իրենից ներկայացնում լույսը

Լույսը առաձգական ալիք է՝ լույսի աղբյուրից հեռացող համակենտրոն գնդոլորտների տեսքով:

Հարց4 Ինչն են անվանում լույսի աղբյուր

Տեսանելի տիրույթում ճառագայթող մարմնին անվանում են լույսի աղբյուր:

Հարց5ինչն են անվանում լույսի կետային աղբյուր

Եթե լույսի աղբյուրի չափերը շատ փոքր են մինչև լուսավորվող մարմին ընկած հեռավորության համեմատ, ապա այն անվանում են լույսի կետային աղբյուր:

Հարց 6 քանի խմբի են բաժանվում լույսի աղբյուրները

Լույսի աղբյուրները բաժանվում են նաև բնական և արհեստական աղբյուրների:

Լույսի բնական աղբյուրներն են՝ Արեգակը, աստղերը, կայծակը, լուսատիտիկը և այլն:

Հարց7 թվարկել լույսի բնական և արհեստական լույսի աաղբյուրները

Լույսի աղբյուրները բաժանվում են նաև բնական և արհեստական աղբյուրների:

Լույսի բնական աղբյուրներն են՝ Արեգակը, աստղերը, կայծակը, լուսատիտիկը և այլն:

Հարց8 Ձևակերպել լույսի ուղղագիծ տարածման օրենքը

Այդպիսի օրենքներից է՝ լույսի ուղղագիծ տարածման օրենքը, որը ձևակերպել է հույն գիտնական Էվկլիդեսը՝ մ. թ. ա. երրորդ դարում:Դրանում կարելի է համոզվել փորձերի օգնությամբ, որոնք հարմար է կատարել լազերային ցուցափայտի արձակած ճառագայթով: Այս կերպ կարող ենք տեսնել, որ ապակե անոթի մեջ լցված ջրում՝ համասեռ, թափանցիկ միջավայրում, լազերային ճառագայթը տարածվում է ուղիղ գծով:

Հարց9ինչ է ստվերը և կիսաստվերը

Լույսի ուղղագիծ տարածման հետևանք են հստակ ստվերները, որոնք ընկնում են անթափանց մարմիններից, երբ դրանք լուսավորվում են լույսի կետային աղբյուրից:

Հարց10 երբ է առաջանում արևի խավարում

Արևի խավարումն առաջանում այն դեպքում, երբ Լուսինը՝ Երկրի շուրջը իր պտույտի ժամանակ, ամբողջովին կամ մասնակիորեն ծածկում է Արեգակը:

Հարց 11 երբ է առաջանում լուսնի խավարումը

Իսկ, երբ Լուսինն է հայտնվում Երկրագնդի առաջացրած ստվերի կոնի մեջ, ապա տեղի ունենում Լուսնի խավարում

Ճամբարային առաջին շաբաթը

Երկուշաբթի օրը ծանոթացանք մեր շաբաթվա պլանների հետ: Մեր ջոկատավարը բաժանեց մեզ խմբերի և աշխատանքի բաժանում անելով` սկսեցինք աշխատել մուտֆիլմների և ֆիլմերի թարգմանության վրա, որպեսզի մենք գրենք և ձայնագրվենք։ Երեքշաբթի օրն ունեցանք պարի դասաժամը, որը շատ լավ անցավ: Պարի ընթացքում ընկեր Կարինեի հետ սովորեցինք «Փափուռի» պարը: Երբ վերջացավ պարի ժամը, մենք գնացինք դասարան, որտեղ խաղացինք տրամաբանական խաղեր և մի փոքր զրուցեցինք մեր մասին։ Իսկ հետո կարդացինք անգլերեն պատմվածք։ Չորեքշաբթի օրն մարզական էր: Հինգշաբթին սկսեցինք երգի դասով, և ավարտեցինք տրամաբանական խաղերով և ինտելեկտուալ խաղի մասնակցությամբ: Մեր ջոկատից նույնպես մի քանի սովորող  մասնակցում էին, պատրասվեցինք խաղին թարմացնելով մեր գիտելիքները մի քիչ տրամաբանական խաղեր խաղալով: Ցավոք չհաղթեցինք։ Ուրբաթ օրը բոլորս զբաղված էինք մուլտֆիլմի և հայկական ֆիլմերի ծրագրով։ Իսկ ավարտից հետո խաղացինք անգլերեն խաղ «Guess the word».

Ճամբարային առաջին շաբաթ

Հունվարի 8-ից սկսվեց մեր ճամբարային շաբաթը

Երկուշաբթի օր՝այդ օրը ծանոթացանք մեր շաբաթվա պլանների հետ,մեր ջոկատավարը բաժանեց մեզ խմբերի և տվեշ մուտֆիլմներ,որպեսզի մենք գրենք և ձայնագրվենք։Երեքշաբթի մենք ունեցանք պարի ժամը որը շատ լավ անցավ,երբ վերջացավ պարի ժամը մենք գնացինք դասարան։Դասարանում խաղացինք տրամաբանական խաղեր և մի փոքր զրուցեցինք մեր մասին։Չորեքշաբթի օրը մենք ունեցանք երգի դաս,իսկ հետո երբ մենք գնացինք դասարամ կարդացինք անգլերեն պատմվածքներ։Հինգշաբթի օր տրամաբանական խաղի օր,մեր ջոկատից նույնպես մի քանի մարդ մասնակցում էր,պատրասվեցին խաղին մի քիչ տրխմաբանական խաղ խաղացինք։Ցավոք չհհաղթեցինք։Ուրբաթ օր բոլորս զբաղված էինք մուլտֆիլմի ծրագրով։