Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում

Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում.

  • Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361թ. Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Կրթություն ստանալով Տարոնում ՝ նա մեկնում է Վաղարշապատ և Խոսրով 4-ի արքունիքում անցնում է զոնվորական ծառայության։ Մաշտոցը հիանալի տիրապետելով մայրենի լեզվին, հունարենին, ասորերենին, միաժամանակ աշխատում է արքունի դպիրների խմբում։ Մաշտոցը գնում է Նախիջևանին հարևան Գողթան գավառը և զբաղվում քրիստոնեական քարոզչությամբ։ Նա մտածում է Աստվածաշնչի հայերեն գրավոր թարգմանության շուրջ։ Մեսրոպ Մաշտոցը Գողթան գավառից վերադառնում է Վաղարշապատ։ Հայ գրեր ունենալու իր մտադրության մասին հայտնում է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և ստանում է նրա հավանությունը։ Գումարվում է եկեղեցական ժողով։ Որոշվում է «հայ ազգի համար նշանագրեր գտնել»։ Վռամ Շապուհ արքան նույնպես, պետական անհրաժեշտության համարելով այդ գործը և խնդրին շուտափույթ լուծում տալու համար աջակցում է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին։ Վռամ Շապուհի կարգադրությամբ Մաշտոցը նշանագրեր ստեղծելու նպատակով մի խումբ աշակերտների հետ մեկնում է Եդեսիա։ Եդեսիայում Մաշտոցը 405թ. ստեղծում է Հայոց Այբուբենը։ Հայերեն թարգմանված ու գրված առաջին նախադասությունն Աստվածաշնչից էր . «Ճանաչել զիմաստութիւուն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Մեծ Հայքին վերադարձող Մեսրոպ Մաշտոցին Երասխի ափին դիմավորում ենՎռամշապուհ արքան, Սահակ Պարթևը, կաթողիկոսը, նախարարները, ժողովրդի բազմությունը և ուղեկցում են մայրաքաղաք։ 

  • Ոսկեդարյան գրականություն /Պատմագրություն/-/բանավոր, էջ 66-77

5-րդ դարում ստեղծվեց և մեծ վերելք ապրեց հայ պատմագրությունը։ Հայ դասական պատմագրության սյունը Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունն է» , որը ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 440թ: Մովսես Խորենացին իր դարաշրջանի հայ պատմիչներից առաջինն էր, ով ամբողչական շարադրեց հայոց պատմությունը։ Նա պատմության մեջ մնացել է Մեծն Քերթող և Պատմահայր անուններով։ Կորյուն վարդապետը գրել է «Վարք Մաշտոցի» երկը, որը նվիրել է իր ուսուցչի ՝ Մեսրոպ Մաշտոցի կյանքին և գործունեությանը։ Ագաթանգեղոսի «Հայոց Պատմությունը» նվիրված է Ս.Գրիգորի և Տրդատ Մեծ թագավորի կյանքին ու գործունեությանը: Փավստոս Բյուզանդի «Հայոց Պատմությունը» ընդգրկում է Հայոց աշխարհի 4-րդ դարի սկզբից մինչև 385-387թթ ընդգրկող պատմությունը։ 5-րդ դարի կեսերից հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը նկարագրված է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի» մասին ու Ղազար Փարպեցու «Հայոց Պատմություն» երկերում։ Եղիշեի երկը նվիրված է Վարդան Մամիկոնյանի գլխավորած հզոր ապստամբությունը, իսկ Ղազար Փարպեցին մանրամասն ներկայացրել է Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբությունը։ 6-րդ դարում մինչև 661թ. իրադարձությունները նկարագրված են Սեբեոսի «Պատմությունում»։ Հեղինակը հատուկ ուշադրություն է դարձրել հայ ժողովրդի ազատագրական պայքարին և հայոց ամբողջական ու անկախ պետության վերականգման ուղղված հայ գործիչների ջանքերին։ Մովսես Կաղականտվացին իր «Աղվանից աշխարհի պատմությունում» գրել է Հայոց Արևելից կողմանց ՝ Արցախ և Ուտիք աշխարհների մասին։ 8-րդ դարի պատմիչ Ղևոնդը իր «Պատմություն» երկում նկարագրել է հայ ժողովրդի ծանր վիճակը և հերոսական պայքարն արաբական տիրապետության դեմ։

  • Ներկայացրե՛ք ձեր տեսակետը արդյոք 4-րդ դարի վերջում հրատապ խնդիր էր մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը:/գրավոր/

Ամեն ազգ պետք է ունենա իր գիրն ու գրականությունը։ Այն ժամանակ ժողովուրդը չէր հասկանում տարբեր հայերեն բառեր, եկեղեցական միջոցառումները և նման այլ բաներ ու միակ պատճառը լեզուն չիմանալն էր, սակայն 405թ. ստեղծվեց հայ գրերի գյուտը և այդ ամենով որոշվեց այն, որ մենք բոլորս կարողանանք խոսել հայերեն ու միմյանց լավ հասկանալ։ 

Оставьте комментарий