Անծանոթ աղջկան գրականություն

1. ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…Անծանոթ աղջկան

  • Բացատրի՛ր բառերը՝ համրաքայլ, համր։ 
  • Համրաքայլ-լուռ քայլել, համր-խոսալու ունակությունից զուրկ մարչդ
  • Ներկայացրո՛ւ , թե ինչ տրամադրություն և հոգեվիճակ է արտահայտում բանաստեղծությունն։ 
  • Ա
  • Հայտնվեցիր պայծառ-անձայն.
    Անջատվեցինք համր ու հա

Հանրահաշիվ 30.01.23

1.  Էլեկտրական ժամատախտակը ցույց է տալիս ժամը, րոպեները և վայրկանները, ինչպես, օրինակ՝ 19:30:00 : Հոսանքի տատանման պատճառով ժամատախտակի որոշ թվանշաններ անջատվեցին և մնացին միայն 2; 0; 2; 3  թվանշանները ճիշտ նույն հերթականությամբ: Որոշեք ամենաուշ ժամը, երբ դա կարող էր տեղի ունենալ:

23:50:23

2. Մեկ ուղղաթիռը կարող է բարձրացնել մի զամբյուղ, որում պարունակվող բեռի զանգվածը 80 կգ-ից չի անցնում: Մեկ այլ ուղղաթիռ, որի հզորությունը երկու անգամ ավելի է առաջինից կարող է բարձրացնել այդ նույն զամբյուղը, եթե դրանում պարունակվող բեռի զանգվածը չի գերազանցում 180 կգ-ը:Որքա՞ն է զամբյուղի զանգվածը:

3. Հրանդի ընկերներից յուրաքանչյուրը գումարեց իր ծննդյան օրվա և ամսվան համապատասխան թվերը՝ արդյունքում ստացան 35։ Նրանց բոլորի ծննդյան օրերը տարբեր թվեր են։ Առավելագույնը քանի՞ ընկեր կարող է ունենալ Հրանդը։

4. Վահագնը, Միքաելը և Ռուբենն ապրում ենք երեք տարբեր տներում, որոնց համարներն են՝ abc եռանիշ թիվը, bc երկնիշ թիվը, և c միանիշ թիվը, որտեղ a-ն, b-ն և c-ն երեք տարբեր թվանշաններ են։  Հայտնի է, որ դրանց գումարը 912 է: Գտեք b-ն:

5. Վռամենց փողոցում կա 17 տուն։ Վռամն ապրում է փողոցի՝ զույգ համարակալումով մայթի վերջին տանը, և նրա տան համարը 12- ն է։ Ռազմիկն ապրում է կենտ համարակալումով մայթի վերջին տանը։ Ո՞րն է նրա տան համարը, եթե տները համարակալել սկսել են 1-ից:

6. Սպիտակ լիցքավորիչի օգնությամբ հեռախոսը լիցքավորվում է 1 ժամ  20 րոպեում, իսկ սև լիցքավորիչով՝ 4 ժամում: Նորայրի հեռախոսի լիցքավորումն ամբողջությամբ սպառված էր. նա հեռախոսը միացրեց սև լիցքավորիչով, իսկ երբ արդեն գտավ սպիտակ լիցքավորիչը դա միացրեց: Քանի՞ րոպեում լիցքավորվեց Նորայրի հեռախոսը, եթե սպիտակ սարքով միացված է եղել ընդհանուր ժամանակի միայն երրորդ մասը: 

7. Գրեք այնպիսի վեցանիշ թիվ, որի առաջին թվանշանը 6 անգամ փոքր է հաջորդող 5 թվանշանների գումարից, ինչպես նաև երկրորդ թվանշանը 6 անգամ փոքր է հաջորդող 4 թվանշանների գումարից:

8. Գնդակները պարկերի մեջ դասավորելիս նկատեցին, որ եթե ամեն պարկի մեջ 28 գնդակ դնենք 24 գնդակ կավելանա, իսկ եթե 32 գնդակ դնենք,  20 գնդակ կպակասի։ Քանի՞ պարկի մեջ քանի՞ գնդակ պետք է տեղավորել։

9. Գոհարը թղթի վրա գծում է 2 սմ երկարությամբ DE հատվածը։ Հարթության վրա քանի՞ տարբեր F կետ նա կարող է նշել այնպես, որ DEF եռանկյունը լինի ուղղանկյուն եռանկյուն, և նրա մակերեսը հավասար լինի 1 սմ^2։

10. Դիցուք տրված է ABC հավասարակողմ եռանկյունը:  AB կողմի վրա գտնվում է K կետը, իսկ  BC կողմի վրա՝  L և M կետերը, ընդ որում L կետը  պատկանում է BM հատվածին: Գտի՛ր CM հատվածի երկարությունը, եթե   KL=KM, BL=2, AK=3։

11. Նշված  40612027001 թվից  հինգ  թվանշան ջնջեք այնպես, որ ստացված վեցանիշ թիվը լինի ամենափոքրը։

12. Քանի՞ զրոյով է ավարտվում 1x2x3x4x…x37 արտադրյալը։

13. Մետաղալարը, որի երկարությունը 456մ  է, բաժանեցին երեք մասի։ Առաջին մասը 4 անգամ երկար էր երրորդ մասից, իսկ երկրորդը՝ 114 մ-ով երկար էր երրորդից։ Գտեք ամենակարճ մետաղալարի երկարությունը։

14․ Արմանի և Արամի տարիքների գումարը երկու տարի առաջ հավասար էր 15-ի։ Այսօր Արմանը 13 տարեկան է։ Քանի՞ տարի հետո Արամը կլինի 9 տարեկան։

15. Մանեն ամեն օր գնում է զբոսնելու, չի գնում միայն այն օրերին, եթե և՛ ձյուն է, և՛ քամի։ Դեկտեմբեր ամսին 13 օր արևային եղանակ էր և առանց քամի։ 12օր ձյուն է տեղացել և 11օր եղել է քամի։ Դեկտեմբեր ամսին Մանեն քանի՞ օր մնաց տանը։

16. Երկուշաբթի առավոտյան ջրհորում կար 1000 լիտր ջուր։Ամեն օր Արմանը ջրհորից հանում էր 600լ ջուր, իսկ գիշերը ջրհորում ջուրը ավելանում էր առավոտյան եղած ջրի կեսի չափով։ Հինգշաբթի օրը առավոտյան քանի՞ լիտր ջուր կլինի։

17. Նկարում պատկերված է նկարի շրջանակ, որը կազմված է 4 հատ իրար հավասար տախտակներից։ Ամեն մի տախտակի լայնությունը 6սմ, իսկ պարագիծը ՝ 72 սմ:  Գտեք մոխրագույն ուղղանկյան չափերը։ 

Подпись отсутствует

18. Ամիրյանի վեց որդիներից յուրաքանչյուրը նախորդից 4 տարով  մեծ է, իսկ ավագը կրտսերից ՝ 3 անգամ։ Գտեք ավագ որդու տարիքը։

19. Ջրավազանը նեղ խողովակով լցվում է 10 ժամում է, իսկ լայնով ՝ 4 ժամում։ 3 ժամում լայն խողովակո՞վ է ավելի շատ ջուր անցնում, թե ՞ 8  ժամում՝ նեղ խողովակով։

20. Գտեք 1+2+3+…+2023 գումարի և 2023-ի քանորդը։ 

Հավելյալ առաջադրանքներ

21. Լուծի՛ր հավասարումը.

Հանրահաշիվ 31.01.23

Դպրոցականները էքսկուրսիա գնացին: Նրանք վերադարձան այլ ճանապարհով, որ 7 կմ-ով կարճ էր առաջինից: Որքա՞ն է յուրաքանչյուր ճանապարհի երկարությունը, եթե դպրոցականներն ընդամենը անցան 41 կմ:

y=x-7 y=24-7

x+y=41 y=17

x+x-7=41

2x-7=41

2x=48

x=24

Դպրոցը ձեռք բերեց 4 բազկաթոռ և 2 սեղան, դրանց համար վճարելով 36 000 դրամ: Եթե գնվեր 2 բազկաթոռ և 3 սեղան, ամբողջ գնումը 14 000 դրամ-ով պակաս կլիներ: Առանձին-առանձին որքա՞ն  արժեն բազկաթոռը և սեղանը

Գյումրի քաղաքի մասին

Մենք հունվարի 25-26-27 գնալու ենք եռօրյա ճամփորդություն դեպի Գյումրի։Եվ ես ձեզ ցանկանում եմ մի փոքր պատմել քաղաքի մասին

Գյումրին (հին և միջին դարերում՝ Կումայրի, մինչև 1837 թ-ը՝ Գյումրի, 1837–1924 թթ-ին՝ Ալեքսանդրապոլ, 1924–90 թթ-ին՝ Լենինական) մեծությամբ Հայաստանի Հանրապետության 2-րդ քաղաքն է (Երևանից հետո): Գտնվում է Շիրակի դաշտում՝ Ախուրյան գետի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1556 մ բարձրության վրա: Հեռավորությունը Երևանից 116 կմ է:Քաղաքի տարածքում հայտնաբերվել են մ. թ. ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադարին վերաբերող հնագիտական հուշարձաններ, բրածո կենդանիների մնացորդներ, կավե ու բրոնզե իրեր, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի գործիքներ ու զենքեր: Հայտնաբերված սեպագիր արձանագրությունը վկայում է, որ Շիրակի տարածքը եղել է Էրիախի երկրի կազմում (մ. թ. ա. IX–VI դարեր):Գյումրին հնագույն բնակավայր է: Ըստ Ղևոնդ Ալիշանի՝ 774 թ-ին արաբ զավթիչների դեմ Արտավազդ Մամիկոնյանի գլխավորած ժողովրդական հուզումները տեղի են ունեցել Շիրակ գավառի Կումայրի գյուղում: 

Ճամբար

Ահա այօր ամսի 9 է և դա ինչ է նշանակում,որ սկսվեց մեր ճամփորդությունների ամիսը,մեր հետազոտությունների ամիսը և մեր համով ուտելիքներ պատրսատելու ամիսը։Մեր ճամբարին մնաց ընդամենը մեկ շաբաթ և դա ինձ տխրեցնում է,այս երկու շաբաթվա ընթացքում մենք ունեցանք երկու ճամփորդություն՝ առաջինը դա սահադաշտն է իսկ երկրորդը քաղաքային թափառումներն էր։Իմ մեջ ամենաշատը տպավորվեց սահադաշտը։Օ ասեմ նաև որ մենք պատրաստեցինք ուտելիք մեր ձեռքերով,պատրաստեցինք պաստա և ցեզր աղցան։Նաև մենք դասարանում ունեցանք վիճաբանում մեր ջոկատի մեջ՝ վիճաբանության թեման՝կողմ ենք նոր տեխնոլոգիային և ոչ։Եվ մոռացա նշել,որ մենք այս շաբաթ գնալու ենք եռօրյա ճամփորդություն դեպի մեր կողմից շատ սիրված Գյումրի և ես համոզված եմ,որ շատ լավ է անցնելու։