Համար  մեկ  տարրը Տիեզերքում՝ Ջրածին

Ինչո՞ւ  է   ջրածինը  համարվում   համար մեկ  տարրը  Տիեզերքում…
Ջրածինը համարվում է Տիեզերքում համար մեկ տարըը, որովհետև միացությունների ձևով ջրածինը չափազանց տարածված տարր է: Նա  կազմում է  ջրի զանգվածի 11%-ը, մտնում է բոլոր բուսական` մրգերի, բանջարեղենների, թթուների,  և կենդանական նյութերի` ճարպերի, սպիտակուցների,  ածխաջրերի, նավթի, և շատ այլ հանքային նյութերի բաղադրության մեջ:  Նա կազմում  է արեգակի և աստղերից շատերի զանգվածի կեսից ավելին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա ամբողջովին կազմված է ջրածնից:

2.Ջրածինը համարվում  է  ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. …
Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ, քանի որ ջրածնի այրման ժամանակ մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Ջրածնի այրումից առաջացած ջերմությունը շատ ավելի մեծ է քան ցանկացած այլ վառելանյութի այրումից: Հենց մեր օրերում ստեղծում են վառելանյութը, լաբորատոր փորձերի և ուսումնասիրությունների միջոցով:

3. Բնութագրեք  ջրածին քիմիական տարրը.

ա) քիմիական նշանը- H                            բ) հարաբերական ատոմային զանգվածը-1,00797                                       գ) մետա՞ղ է.  թե՞  ոչ մետաղ-ոչ մետաղ                  դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է-կարգաթիվ՝ 1, խումբ՝ առաջին, պարբերությունէ առաջին     ե) ատոմի կառուցվածքը`միջուկի լիցքը-1 միջուկում պրոտոների թիվը-1 էլեկտրոնների թիվը-1 էներգետիկ մակարդակների թիվը -1

*4. Ջրածնի   վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում.գրեք օրինակներ. ..
Ջրածնի վալենտականությունը 1 է: Օքսիդացման աստիճանը -1 է հիդրիթներում, մնացած միացություններում ունի +1 օքսիդացման աստիճան։

*5. Գրեք. ջրածին պարզ  նյութի բանաձևը. ..և  որոշեք նրա հարաբերական մոլեկուլային զանգվածը ` Mr  և մոլային զանգվածը M գ/ մոլ …

*6. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ.
Ջրածինը օդից թեթև է 14,5 անգամ:

*7.  Դուք  լաբորատորիայում ստացել  եք ջրածին  և այրել։ Նկարագրեք. Ձեր կողմից կատարված լաբորատոր փորձերը  և  գրեք. համապատասխան  ռեակցիաների հավասարումները. …

*8. Ո՞րն  է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ  նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք ջրածնի զանգվածայլն բաժինը տոկոսով արտահայտած։
Ջրածնի առաջացրած և երկրագնդում ամենատարածված բարդ նյութը H2O-ն է:

*9. Որտե՞ղ են  կիրառում ջրածինը….
Ջրածինը կիրառվում է որպես թեթև գազ, վեր բարձրացնող ուժ դիրիժաբլների լցման համար: Քիմիական արդյունաբերությունում որպես վերականգնիչ հատկապես Ni, Pt, Pd-ի առկայությամբ: Օգտագործվում է քարածուխից արհեստական բենզինի ստացման համար, ամոնիակի, սպիրտների, հալոգենաջրածինների սինթեզում։Մեծ քանակությամբ ջրածին կիրառվում է ամոնիակ, HCl սինթեզելու համար, հեղուկ ճարպերի հիդրոգենացման համար։

Հայոց լեզու ապրիլի 10

Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:


Միամորիկ-Մոր միակ զավակը հանդիսացող

քանքար-. Բնական մեծ ձիրք

քենակալ-Քենու ամուսինը, բաջանաղ:

մաքառել-Պայքարել, կռիվ մղել:

անտունի-Ժողովրդական երգի մի տեսակ:

դրվատել-Գովել

մախաղ- Փոքրիկ տոպրակ


2Համապատասխանեցրու դարձվածքները տրված բացատրություններին:
Գլուխը լցնել                                  չարաճճի

թևերը փռել                                   խիստ վախենալ

աստծու կրակ                               պաշտպանել

արյունը ջուր դառնալ                  դրդել մի արարքի

Թևերը փռել-պաշտպանել

Աստծու կրակ-չարաճճի

Արյունը ջուր դառնալ-վախենալ

Գլուխը լցնել-դրդել մի արարքի

3Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը (օրինակ՝ միջնապատ-մեջ(արմատ)+ին(ածանց)+ա(հոդակապ)+պատ(արմատ)

առաջին ջութակ                          


թրաշուշան-թուր և շուշան

դաշունահարված-

պարագիծ

շքերթ

տնանկ

տնտեսուհի

հարսնացու

ջրամբար:


4
Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացիր նոր բառեր

բարձրագագաթ -լեռնագագաթ, սրագագաթ
քաղցրաձայն —բաղաձայն
վսեմաշուք-
տիրակալ-
վճռաբեկ-
սառնաղբյուր-
վարկանիշ-
 դալկադեմ-
ցատկահարթակ-
հոռետես-

Բաղադրյալ բառերը լինում են բարդ, ածանցավոր և բարդածանցավոր

5․ Յուրաքանչուր եռյակից կազմի՛ր երեքական բաղադրյալ բառ: 

Սենյակ, հյուր, խաղ

Ձյուն, ծաղիկ, շատ

Սեր, ընկեր, զրույց

Գիծ, ուղիղ, անկյուն

Երգ, պար, խումբ

Քաղաք, պետ, գյուղ

6․ Տրված են նախադասություններ․

  1.  Կետադրի՛ր նախադասությունները, մեկնաբանի՛ր։
  2. Կազմի՛ր ձայն, թշնամի, տուն, քարաժայռ, մարդ, կին բառերի հոգնակին։
  3. Ներքևի նախադասությունների մեջ գտի՛ր հատուկ անունները։
  4. Որոշի՛ր ձայնին (1-ին նախ.), մարդուն (2-րդ նախ.), ափին (3-րդ նախ.), տղային (4-րդ նախ.), թշնամուդ (6-րդ նախ.) բառերի հոլովները։
  5. Գտիր նախադասություններում 1 բառ, որի բոլոր վանկերը բաց լինեն։
  6. Նախադասություններում գտիր և ընդգծիր կապերն ու կապական բառերը։
  7. Գտիր նախադասություններում մեկական սահմանական, ըղձական, հրամայական, ենթադրական եղանակի բայ։
  8. Նշված ժամանակաձևերից ո՞րը չկա տրված՝ նախադասություններում. անցյալ կատարյալ, վաղակատար անցյալ, անկատար ներկա, ապակատար ներկա։

    1.Շների ձայնին մի քանի հոգի դուրս եկան վրաններից նայեցին նրանց կողմը։
    2. Նրան թվաց օձը խայթեց ակնոցավոր մարդուն։
    3. Բասուտա գետի մյուս ափին քարաժայռերի վրա, թառել են մի քանի տներ։
    4. Խսիրի վրա պառկեց նաև կինը ծածկելով փոքրիկ տղային։
    5. Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր հիշեցնելով մի հին երգ։
    6. Հասկացրու թշնամուդ, որ ամեն վայրկյան պատրաստ ես պատերազմելու և նա կհրաժարվի զենքի ուժով քեզ ընկճելու մտքից։
    7. Հիշենք Չինգիզ Այթմատովի հիշողությունը կորցրած հերոսին։
    8. Ես ապրելու ուժ էի ստանում դահլիճների ու հրապարակների հայ երգով ու խոսքով ոգեշնչված բազմությունից։
    9. Հովտում երևում էր Գաբրիելի պապի առասպելական շինարարի ձեռքով հիսուն տարի առաջ կառուցած եկեղեցին։
    10. Ամենագեղեցիկ իրը առօրեական դառնալով միշտ մի բան կորցնում է իր արժեքից։

Սաադիի վերջին գարունը․ վերլուծություններ․ տե՛ս ապրիլի 4-ի նյութը

Իսահակյան․ Հավերժական սերը։

Դուրս գրել անծանոթ տաս բառ, բառարանի օգնությամբ բացատրել։

Պատմել, գրել ակնարկ՝ կա արդյոք հավերժական սեր

Ապրիլի 11

Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում

Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում.

  • Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361թ. Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Կրթություն ստանալով Տարոնում ՝ նա մեկնում է Վաղարշապատ և Խոսրով 4-ի արքունիքում անցնում է զոնվորական ծառայության։ Մաշտոցը հիանալի տիրապետելով մայրենի լեզվին, հունարենին, ասորերենին, միաժամանակ աշխատում է արքունի դպիրների խմբում։ Մաշտոցը գնում է Նախիջևանին հարևան Գողթան գավառը և զբաղվում քրիստոնեական քարոզչությամբ։ Նա մտածում է Աստվածաշնչի հայերեն գրավոր թարգմանության շուրջ։ Մեսրոպ Մաշտոցը Գողթան գավառից վերադառնում է Վաղարշապատ։ Հայ գրեր ունենալու իր մտադրության մասին հայտնում է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և ստանում է նրա հավանությունը։ Գումարվում է եկեղեցական ժողով։ Որոշվում է «հայ ազգի համար նշանագրեր գտնել»։ Վռամ Շապուհ արքան նույնպես, պետական անհրաժեշտության համարելով այդ գործը և խնդրին շուտափույթ լուծում տալու համար աջակցում է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին։ Վռամ Շապուհի կարգադրությամբ Մաշտոցը նշանագրեր ստեղծելու նպատակով մի խումբ աշակերտների հետ մեկնում է Եդեսիա։ Եդեսիայում Մաշտոցը 405թ. ստեղծում է Հայոց Այբուբենը։ Հայերեն թարգմանված ու գրված առաջին նախադասությունն Աստվածաշնչից էր . «Ճանաչել զիմաստութիւուն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Մեծ Հայքին վերադարձող Մեսրոպ Մաշտոցին Երասխի ափին դիմավորում ենՎռամշապուհ արքան, Սահակ Պարթևը, կաթողիկոսը, նախարարները, ժողովրդի բազմությունը և ուղեկցում են մայրաքաղաք։ 

  • Ոսկեդարյան գրականություն /Պատմագրություն/-/բանավոր, էջ 66-77

5-րդ դարում ստեղծվեց և մեծ վերելք ապրեց հայ պատմագրությունը։ Հայ դասական պատմագրության սյունը Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունն է» , որը ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 440թ: Մովսես Խորենացին իր դարաշրջանի հայ պատմիչներից առաջինն էր, ով ամբողչական շարադրեց հայոց պատմությունը։ Նա պատմության մեջ մնացել է Մեծն Քերթող և Պատմահայր անուններով։ Կորյուն վարդապետը գրել է «Վարք Մաշտոցի» երկը, որը նվիրել է իր ուսուցչի ՝ Մեսրոպ Մաշտոցի կյանքին և գործունեությանը։ Ագաթանգեղոսի «Հայոց Պատմությունը» նվիրված է Ս.Գրիգորի և Տրդատ Մեծ թագավորի կյանքին ու գործունեությանը: Փավստոս Բյուզանդի «Հայոց Պատմությունը» ընդգրկում է Հայոց աշխարհի 4-րդ դարի սկզբից մինչև 385-387թթ ընդգրկող պատմությունը։ 5-րդ դարի կեսերից հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը նկարագրված է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի» մասին ու Ղազար Փարպեցու «Հայոց Պատմություն» երկերում։ Եղիշեի երկը նվիրված է Վարդան Մամիկոնյանի գլխավորած հզոր ապստամբությունը, իսկ Ղազար Փարպեցին մանրամասն ներկայացրել է Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբությունը։ 6-րդ դարում մինչև 661թ. իրադարձությունները նկարագրված են Սեբեոսի «Պատմությունում»։ Հեղինակը հատուկ ուշադրություն է դարձրել հայ ժողովրդի ազատագրական պայքարին և հայոց ամբողջական ու անկախ պետության վերականգման ուղղված հայ գործիչների ջանքերին։ Մովսես Կաղականտվացին իր «Աղվանից աշխարհի պատմությունում» գրել է Հայոց Արևելից կողմանց ՝ Արցախ և Ուտիք աշխարհների մասին։ 8-րդ դարի պատմիչ Ղևոնդը իր «Պատմություն» երկում նկարագրել է հայ ժողովրդի ծանր վիճակը և հերոսական պայքարն արաբական տիրապետության դեմ։

  • Ներկայացրե՛ք ձեր տեսակետը արդյոք 4-րդ դարի վերջում հրատապ խնդիր էր մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը:/գրավոր/

Ամեն ազգ պետք է ունենա իր գիրն ու գրականությունը։ Այն ժամանակ ժողովուրդը չէր հասկանում տարբեր հայերեն բառեր, եկեղեցական միջոցառումները և նման այլ բաներ ու միակ պատճառը լեզուն չիմանալն էր, սակայն 405թ. ստեղծվեց հայ գրերի գյուտը և այդ ամենով որոշվեց այն, որ մենք բոլորս կարողանանք խոսել հայերեն ու միմյանց լավ հասկանալ։ 

Թեմա 14.     Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում

  • Վարդանանց պատերազմը /բանավոր, դասագիրք, էջ 30-36

Պարսկաստանը ապստամբություններ էր սկսել, նրանց նպատակն այնն էր, որ հարևան պետությունները ընդունեն իրենց կրոնը՝ զրադաշտականությունը, բայց հայերը մերժեցին։ Պարսկաստանը սկսեց իր ապստամբությունները։

Պարսկական բանակը դեպի Հայաստան շարժվեց 451թ. գարնանը: Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ: Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը: Սակայն Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը: Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ Մատյան գնդով, ու մարտական փղերով: Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում: Շատ չանցած այստեղ հասավ նաև հայոց բանակը և դիրքեր զբաղեցրեց գետի ձախ ափին:

այ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝
Մինչև 5-րդ դարի կեսը մարզպանի գահանիստը Արտաշատն էր, այնուհետև՝ Դվինը։ Սակայն Պարսից արքունիքը երկար չհանդուրժեց Արևելյան Հայաստանի ինքնավար կարգավիճակը, և առաջին մարզպան Վեհմիրշապուհից (428-443) հետո Հազկերտ II-ն (439-457) թեև մարզպան նշանակեց հայ ազդեցիկ իշխան Վասակ Սյունուն (443-451), սակայն 440-ական թվականներին Սասանյանները որդեգրեցին մարզպան. Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և այն պարսկական նահանգի վերածելու քաղաքականություն։

ա/ Վարդանանց պատերազմը /բանավոր, դասագիրք,

Վարդանանց պատերազմ, 450-451 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն։ Ուղղված էր Սասանյանարքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին: Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին: Ապստամբելու որոշումն ընդունվում է 449 թվականին՝ Արտաշատի ժողովում: Գլխավոր ելակետային ճակատամարտը տեղի է ունենում 451 թվականի մայիսի 26-ին՝ Ավարայրի դաշտում։

Թեմա 16. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը

ա/ Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 84-88, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար.
ա/ Սմբատ 1-ին
բ/ Աշոտ 2-րդ Երկաթ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 89-93, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման ներքին և արտաքին նախադրյալները։

Արտաքին նախադրյալներ

Թուլացել էր Արաբական խալիֆայությունը, իսկ նրա հակառակորդ Բյուզանդիան ամեն կերպ խրախուսում էր մեր այսինքն Հայաստանի անջատողական քայլերը:

Ներքին նախադրյալներ

Անկախությունը վերականգնելու հարցում միակամ էին հայ հասարակության բոլոր խավերը և այդ գործում մեծ հետաքրքրություն հանդես բերեց և ջանքեր գործադրեց Հայ եկեղեցին։

2. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Սմբատ 1-ինը երկրի կենտրոնացման ուղղությամբ /բլոգային աշխատանք/.

I Սմբատ I-ի օրոք հայ-բյուզանդական հարաբերությունները շատ լավ էին, քանի որ հայերը բարեկամական և առևտրական պայմանագիր կնքեցին Բյուզանդիայի հետ։Հայ-արաբական հարաբերությունները սկսվեցին թեժանալ,քանի որ արաբները չէին ցանկանում հայերին հանգիստ թողնել։

Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար

Արշակ 2-րդի քաղաքականությունը
2. Պապ թագավոր /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 18-25, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝
ա/ Վարդանանց պատերազմը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 30-36, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում.
ա/ Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը
բ/ Ոսկեդարյան գրականություն /Պատմագրություն/-/բանավոր, էլ․ դասագիրք, էջ 66-73, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք Արշակ 2-րդի և Պապ թագավորի  բարեփոխումները։

Արշակ II թագավորը Կոգովիտ գավառում սկսել է Արշակավան քաղաքի կառուցումը, որպեսզի ամրապնդի թագավորական իշխանություն և զսպի նախարարական կենտրոնախույս տրամադրությունները։ Բոլոր ցանկացողներին թույլ է տալիս բնակվել քաղաքում, նույնիսկ օրինազանցներին։ 359թ․ սկսված Հռոմի և Պարսկաստանի պատերազմի ժամանակ Շապուհի օգնության խնդրանքով զորքով հասնում է Մծբին քաղաքի մոտ և հաղթում հռոմեացիներին։ Երբ իմանում է, որ Շապուհը մտադիր է իրեն սպանել, վերադառնում է հայրենիք։ Կոստանդիոս II-ի հրավերով մեկնում է Մաժակ քաղաք։ Այդտեղ միասին ամրապնդում են հայ-հռոմեական դաշինքը Արշակի ու կայսեր մահացած եղբոր նշանածի՝ Օլիմպիայի ամուսնությամբ։ Արշակ II-ի հրամանով Գանձակ քաղաքում Շապուհ II-ի ներխուժող զորքերը Վասակ սպարապետի զորքը 363թ․ թշնամուն պարտության է մատնում։

Պապ թագավորը հռոմեական զորավար Տերենտիոսի գլխավորած զորաջոկատով վերադառնում է Հայաստան ու 370-374թթ․ հաստատվում է հայոց գահին։ Նա տեր է կանգնել Կոգովիտ գավառի Դարույնք բերդում պահվող Արշակունյաց գանձերին։ Վերաշինվում են ավերված բնակավայրերը, նորոգվում են եկեղեցիները ու կարգավորվում են երկրի գործերը։ 371թ․ երբ Պապ թագավորն իմանում է, որ պարսից մեծ զորքը նորից ներխուժել է երկիր ու հասել Միջնաշխարհ, հրամայում է հայոց զորքերը հավաքել Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում։ Նա մարտավարության բոլոր կանոններով հայ-հռոմեական միացյալ ուժերը նախապատրաստում է ճակատամարտի։ Պապ թագավորն ու Մուշեղ սպարապետը զբաղվում են երկրի անվտանգության և ռազմատնտեսական հզորության ամրապնդմամբ։ Պետական ծառայություն կատարելը պարտադրվում է հոգևորականների եղբայրներին, զավակներին ու ազգականներին։ Սահմանափակվում է եկեղեցական հողատիրությունը։ Պապը վերացնում է <<պտղի և տասանորդների կարգը>>։ Նաև եկեղեցուց կտրում է Տրդատ III Մեծի տված հողի մեծ մասը։ Նա խրախուսել է երկրի բնակչության ու հայոց բանակի թվաքանաքի աճը՝ փակելով կուսանոցներն ու այրիների ապաստանները, կույսերին և այրի կանանց թույլատրելով ամուսնանալ։ Պապ թագավորի վարած անկախ քաղաքականության շնորհիվ Հայաստանից վտարվել են պարսից զորքերը։

Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը․

ա/ Ավատատիրության ձևավորումը Հայաստանում
բ/ Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն /բանավոր, 7-րդ դասարանի դասագիրք, էլ․ դասագիրք, էջ 6-8, 11-13, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.
ա/ Թագավորը և արքունի գործակալությունները / բանավոր, էլ․ դասագիրք, էջ 8-10նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը:

Հայաստանում ավատատիրական աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը:
Հայ հասարակությունը կազմված էր բարձր` ազատների, և ստորին` անազատների դասերից: Ազատների դասը կազմում էին ինչպես ազնվականությունը` նախարարները` աշխարհակալ և աշխարհատեր, գավառակալ և գավառատեր իշխանները, այնպես էլ հոգևորականությունը: Ոչ ազնվական կամ անազատների դասին էին պատկանում քաղաքացիները:
Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին:
Հազարապետի գլխավորած գործակալությունը երկրի տնտեսական-հարկային վարչությունն էր՝ միավորելով նաև հանրային աշխատանքների կամ պետական պարհակների տնօրինությունը:
Սպարապետության գործակալությունը գլխավորում էր Մեծ Հայքի զինված ուժերի գլխավոր հրամանատարը` հայոց սպարապետը:
Հայր մարդպետի գլխավորած մարդպետության գործակալությունը իրականացնում էր արքունի կալվածքների ու գանձարանի հսկողությունը և Արշակունյաց սեպուհների դաստիարակությունը:
Մաղխազության վարչությունը գլխավորում էր մաղխազը` արքունիքի և թագավորական պահակազորի հրամանատարը:
Մեծ դատավորը հնում հայոց քրմապետն էր, IV դարից՝ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը` հայոց կաթողիկոսը: Նա հսկում էր ընդունված օրենքները հատկապես ընտանիքի և եկեղեցու իրավունքի բնագավառում:
Ասպետության գործակալությունը ղեկավարում էր թագադիր և թագակապ ասպետը, որը պատասխանատու էր պալատական արարողությունների և օտար երկրների դեսպանների ընդունելության համար:
Արտաշատի շահապը մայրաքաղաքի քաղաքագլուխն էր` թագավորական տնտեսը: Թագավորն իր ցանկությամբ այդ պաշտոնը հանձնում էր պալատում ծառայող հավատարիմ որևէ ազնվականի:

Հալոգեններ

Թեմայի անվանումը՝  <<Հալոգեններ>>

Ուղղորդող հարցեր.
*1-   Ինչո՞ւ  են 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախմբի  տարրերին   անվանում  «հալոգեններ»,  ո՞ր  տարրերն  են  դրանք  բնութագրեք այդ տարրերը   *2-Հալոգենները   ինչպիսի՞ միացությունների  ձևով  են տարածված  բնության մեջ,  գրեք  օրինակներ… *3-Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների  միացությունների դերը  մարդու  օրգանիզմում….
*4-Գրեք   հալոգենների   ատոմների  բաղադրությունը   և  կառուցվածքը
*5-Ինչպիսի՞  վալենտականություն  և   օքսիդացման      աստիճան  են  ցուցաբերում  քլորը  միացություններում, գրեք  օրինակներ…
*6- Թվարկեք   հալոգեն  պարզ  նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկությունները
*7-  Որտե՞ղ  են  կիրառում   քլորը   և  նրա  միացությունները *8-  Որտե՞ղ  են  կիրառում   աղաթթուն  և  նրա  աղերը, ի՞նչ  է  ժավելաջուրը…,  ի՞նչ  է   քլորակիրը…
*9-  Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը  հիմնավորեք…
*10-Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական         լուծույթ»:   1 կգ   ֆիզիոլոգիական  լուծույթ  պատրաստելու  համար   քանի՞ գրամ        աղ  և  ջուր  պետք  է  վերցնել:  Դասագրքից  սովորել  էջ  41-ից   59-ը և կատարել  46, 51, 55, 58 էջերի առաջադրանքները:

Write the verbs in correct tense forms

The programme have cost more than one billion since the beginning of the year.
2. Have you ever been (you /ever/be) to London?
3. It is the first time he has taken (take) the plane.
4. She looks upset: she has been looking (look) for her purse for over three quarters of an hour.
5. How long ago did you place (you/place) that order?
6. We have not heart (not hear) from them for quite a long time, I hope there is nothing wrong with them.
7. I had been (be) ready for two hours when he finally phoned me to tell me he wasn’t coming.
8. We have been working (work) together for a long time now.
9. She had been waiting(wait) for two hours when he finally arrived.
10. John has been liveing (live) in New York ever since his wife was sent there on business.
11. I have never worked(never work) so far, but I am very motivated for this job.
12. She ______________________________ (study) English when she was at University, but she has forgotten most of it now: what a shame!
13. He ______________________________ (be) unemployed for 6 months when he received their offer.
14. What did you do last night? We _____________________ (go) to the cinema.
15. We have only been to the theatre once since we _________________________ (move) to London last year.
16. We can’t use room 145 at the moment because the painters _____________________ (redecorate) it.
17. Unemployment ________________________ (rise) since last summer but it seems that the situation is going to improve in the near future.