Հանդիպում մարդաբան Հասմիկ Սիմոնյանի հետ

Մենք մարտի 16-ին հանդիպեցինք մարդագետ Հասմիկ Սիմոնյանի հետ։Մարդաբանը մեզ պատմեց իր մասնագիտության մասին թե ինչպես է աշխատում և ինչ է անում,որ գտնում է մարդու և կենդանու ոսկորները։Մեզ ցույց տվեցին ոսկորները օրինակ մարդու ողնաշարը,գանգը և այլ մարմնի մասի ոսկորներ, նաև ասաց, որ Հայաստանում ընդամենը 3 մարդաբան կա և որոնցից մեկը հենց ես եմ։Մարդաբան Հասմիկ Սիմոնյանը պատմեց թե, ոնց են գտնում թամբարանները և ոնց են միջից հանում ոսկերները և իմիջիայլոց հեշտ չի գտնել և հանել ոսկորները, այդ գործպրոցեսը տևում է մոտ 4 շաբաթ։

Հերմես

Գիմնաստանի հովանավորը, Առեւտրի աստվածը, Թվերի հեղինակը եւ ավելին

Հունական դիցաբանության մեջ կան 12 օլիմպիական աստվածները : Հերմեսը աստվածներից մեկն է, ով ապրում է Օլիմպոս լեռան վրա եւ որոշում է մահկանացու աշխարհի մասերը: Եկեք նայենք Հերեսի դերին հունական դիցաբանության մեջ, նրա հետ կապված այլ աստվածների հետ եւ ինչ է նա աստված:

Պառավ ձի

Մեզանում Պիմեն անունով մի հի՜ն ծերունի մարդ կար։

Իննսուն տարեկան էր։ Պարապ-սարապ ապրում էր իր թոռան մոտ։ Մեջքը կռացած, փայտը ձեռին, ոտները դանդաղ քարշ տալով՝ ման էր գալի։ Բերանը անատամ, դեմքը կնճռոտած, իսկ ներքին շրթունքը դողդողում էր շարունակ։ Ման գալիս, խոսելիս շրթունքներով ծլըփացնում էր, ու անկարելի էր հասկանալ, թե ինչ է ասում։

Մենք չորս եղբայր էինք, չորսս էլ սիրում էինք ձի նստել, բայց նստելու հանգիստ ձի չունեինք։ Միայն մի պառավ ձիու էին թողնում նստենք, որի անունը Սևուկ էր։

Մի անգամ մայրիկս մեզ իրավունք տվեց ձի նստենք ու ամենքս միասին ծառայի հետ գոմը վազեցինք։ Դարձյալ Սևուկը թամբեցին մեզ համար։ Առաջինը նստեց մեծ եղբայրս։ Քշեց կալը գնաց, պարտեզի չորս կողմովը պտտվեց, դեպի մեզ եկավ թե չէ, ձեն տվինք՝ հապա դե մի չափ գցի։ նա սկսեց Սևուկին զարկել ոտներով, մտրակով, ու Սևուկը վազեց մեր կողքից։

Մեծից հետո մյուս եղբայրս նստեց։

Նա էլ երկար ման եկավ, նույնպես մտրակով քշեց Սևուկին ու չափ գցեց սարի տակից։ Դեռ էլ էր ուզում ման գա, բայց երրորդ եղբայրս խնդրեց, որ շուտով թողնի իրեն։ Երրորդ եղբայրս քշեց և՛ դեպի կալը, և՛ պարտեզի չորս կողմով, և՛ գյուղի միջով ու արագությամբ բաց թողեց սարի տակից դեպի գոմը։ Երբ մեզ հասավ, Սևուկը հևում էր, իսկ շլինքն ու ազդրերը քրտնքից սևացել էին։ Հերթն ինձ եկավ։ Ես ուզում էի եղբայրներիս զարմացնեմ, ցույց տամ, թե ոնց եմ քշում։

Սկսեցի քշել Սևուկին բոլոր ուժով։ Բայց Սևուկը չէր ուզում գոմից հեռանա։ Ինչքան տվի, ինչ արի-չարի տեղիցը ժաժ չեկավ, հենց վախում էր ու ետ-ետ գնում։ Ես բարկացա ու ինչքան ուժ ունեի սկսեցի զարկել մտրակով ու ոտներով* Աշխատում էի զարկել էն տեղերին, որ ավելի ցավ են տալի։ Մտրակը կոտրեցի ու ձեռիս մնացած կտորով սկսեցի գլուխը ծեծել։ Բայց Սևուկը էլ չէր ուզում գնալ։ Այն ժամանակ ես ետ եկա, ծառային խնդրեցի, որ մի ավելի ամուր մտրակ տա։ Ծառան ասավ. Հերիք էր, ինչ քշեցիք, վեր եկեք, ինչո՞ւ եք տանջում անասունին։

Ես նեղացա.

— Ո՞նց թե, ես իսկի չեմ քչել։ Տես ինչպես չափ կգցեմ հիմի։ դու միայն ինձ մի ավելի ամուր մտրակ տուր, ես սրան մի վառեմ։

Ծառան գլուխը թափ տվեց․

— Է՜հ, ախպեր, դուք խղճմտանք չունեք, դրան էլ ի՞նչ վառել կուզի։ Տեսեք, արդեն քսան տարեկան ձի է։ Տանջված անասուն է, հազիվ է շունչ քաշում։ Պառավել է, հասկանում եք, թե՞ չէ․ ա՛յ, Պիմենի պես պառավել է։ Մի՞թե կնստեիք Պիմենի մեջքին ու էդպես մտրակով կծեծեիք ուժիցը վեր․․․ մի՞թե չէիք խղճահարվիլ։

Ես իսկույն հիշեցի Պիմենին և ականջ դրի ծառային։

Ձիուց իջա ու երբ մտիկ արի, թե ինչպես էին նրա քրտնած կողքերը բարձրանում ու ցածանում, ինչպես էր պնչերով ծանր շուկչ քաշում, հևում՝ մացթափ պոչը շարժելով, տեսա, որ վատ վիճակի մեջ էր։ Իսկ ես կարծել էի, թե նա էլ էր ինձ պես ուրախանում։ Այնպես մեղքս եկավ Սևուկը, այնպես մեղքս եկավ, որ սկսեցի քրտնած շլինքը համբուրել, ներողություն .խնդրել, որ ծեծել եմ։ Այն օրվանից, ինչ մեծացել եմ, ես միշտ խղճում եմ ձիաներին ու, երբ տեսնում եմ նրանց չարչարելիս, հիշում եմ պառավ Սևուկին ու պառավ Պիմենին։

Կարդա՛ ,,Պառավ ձին,, պատմվածքը: 

Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 

Թամբել-Թամբը դնել ձիու (Էշի, ջորու) վրա և պինդ կապել:

Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը: 

Իմ կածիքով ստեղծագործության ասելիքն այն է, որ պետք չէ ծեծել մեծ մարդու նաև կենդանիներին։Նաև բացի մեծ մարդու կամ կենդանուն հարգելուց պետք է նրանց օգնել։

Գրի՛ր շարադրություն  ,,Պարտավո՞ր եմ, թե՞ ուզում եմ,, վերնագրով: 

Մի քանի խնդիրներ

  1. Համաձուլվածքը բաղկացած է պղնձից, ալյումինից և նիկելից, որոնք վերցված են 7:2:1 հարաբերությամբ: Հաշվիր, թե որքա՞ն պետք է վերցնել յուրաքանչյուր մետաղից, որպեսզի ստացվի 570 կգ համաձուլվածք:7+2+1=10570:10=5749 նիկել

    57*2=114 կգ ալյումին

    7*57=399 կգ պղինձ

2. Ուղղանկյան պարագիծը 70 սմ է: Ուղղանկյան երկարությունը հավասար է 30 սմ-ի: Գտիր ուղղանկյան երկարության և լայնության հարաբերությունը:

25սմ

3. Գտիր, թե պատկերի ո՞ր տոկոսը ներկված չէ կարմիր գույնով:

Windows10_HP.jpg

76%

4. Գտիր, թե ի՞նչ գումար կլինի բանկային հաշվի վրա մեկ տարի հետո, եթե հիմա հաշվի վրա կա 8000 դրամ և տարեկան այն ավելանում է 2% տոկոսով:

8160 դրամ

5. Պանիրը արժեր 700 դրամ: Որքա՞ն է պանրի նոր գինը 15% -ով էժանանալուց հետո:

595 դրամ

6. Կոորդինատային հարթության վրա վերցված է (5;0) կոորդինատներով կետը: Որոշիր x-երի առանցքի նկատմամբ նրան համաչափ կետի կոորդինատները:

5;0

7. Երկու եղբայրներ ունեն հավասար թվով ընկույզներ: Եթե ավագ եղբայրը կրտսերին տա 18 ընկույզ, ապա նրա մոտ կմնա 7 անգամ քիչ ընկույզ, քան՝ կրտսերի մոտ:Քանի՞ ընկույզ կար սկզբում եղբայրներից յուրաքանչյուրի մոտ:

8. Լուծույթում կա 35% աղ: Եթե ավելացնենք ևս 140 գ աղ, ապա լուծույթում կդառնա 60% աղ: Որքա՞ն էր սկզբնական լուծույթի զանգվածը:

9. Տրված է {1;3;5} բազմությունը:Գտիր տրված բազմության բոլոր ենթաբազմությունները, որոնք բաղկացած են երկու տարրերից:

10.