жизнь

Жизнь радует меня своими красками, я люблю цвета своего дома և это делает меня счастливым և это делает меня счастливой мою жизнь, потому что, если бы я не был, я не мог бы чувствовать все, что чувствую сейчас, когда пишу эти строки. друзья, которые, если бы они не были, у меня не было бы еще одного цвета

Պատմություն 01.05.2021-ից մինչև 07.05.2021

Տիբերիոս

Մ.թ. 4 թվականին, երբ Տիբերիոսը որդեգրվեց Օգոստոսի կողմից, նա սկսեց անվանվել Տիբերիոս Կեսար, իսկ Օգոստոսի մահից հետո՝ Տիբերիոս Կեսար Օգոստոս։ Նախքան գահը ժառանգելը զբաղեցնում էր մի շարք պաշտոններ, կատարում կայսրի հատուկ հանձնարարությունները։ Աչքի է ընկել նաև որպես ռազմական գործիչ, հռոմեական զորքերի հրամանատար՝ մ.թ.ա. 12-9 թվականներին գրավելով Պանոնիան (Դանուբ գետի վրա), հաջող ռազմական գործողություններ վարելով Գերմանիայում (մ.թ.ա. 9–7 թվականներին և նորից մ.թ. 4–6 թվականներին)։ Մ.թ. 6–9 թվականներին ճնշել է Իլիրիկում և Պանոնիայում ծագած ապստամբությունները։ Տիբերիոսը հպատակեցրել է Հռոմի իշխանությանը առ Հռենոս և Դանուբ ընկած տարածքները՝ դարձնելով այդ գետերը կայսրության սահմանագիծ։ Հայաստանի նկատմամբ շարունակել է վարել Օգոստոսի քաղաքականությունը, ձգտել է դրածոների միջոցով Հռոմի ազդեցությանը ենթարկել Հայաստանը։

Գայոս Օկտավիոս

Երիտասարդ տարիքում Օկտավիոսը երկու անգամ զբաղեցրել է զինվորական տրիբունայի պաշտոնը՝ մ.թ.ա. 73 թվականին դարձել է քվեստոր, իսկ մ.թ.ա. 64 թվականին՝ պլեբեյական էդիլ։ Մ.թ.ա. 70 թվականին Գայոս Օկտավիոսը երկու անգամ ամուսնացել է․ Մարկ Ատիա Բալբայի դստեր՝ Ատիայի հետ, և Հուլիոս Կեսարի քրոջ՝ Յուլիայի հետ։ Օգտվելով Կեսարի և Լուկիոս Լիցինիա Մուրենայի աջակցությունից՝ Օկտավիոսը մ.թ.ա. 61 թվականին ձեռք է բերել պրետորի պաշտոն և սենատորի կոչում։ Պրետորից հետո՝ մ.թ.ա. 60 թվականին[6], նշանակվել է Մակեդոնիայի նահանգի պրոկոնսուլ։ Դրանից հետո Օկտավիոսը սենատի հատուկ հանձնարարությամբ կազմակերպել է Իտալիայի հարավում գործող Կատիլինայի և Սպարտակի զորքերի մնացորդների ոչնչացումը։ Մակեդոնիայում նա իրեն դրսևորել է որպես լավ կառավարիչ և զորահրամանատար։ Օկտավիոսը պատրաստվում էր հասնել նաև հյուպատոսության, բայց մ.թ.ա. 59 թվականին Մակեդոնիայից Հռոմ վերադառնալիս անսպասելիորեն մահացել է

Լուցիոս Կոռնելիուս

Հաղթական պատերազմներ է վարել Միհրդատ Եվպատորի դեմ։ Առաջին հռոմեացին էր, որը քաղաքացիական պատերազմների ընթացքում ուժով գրավել է Հռոմ քաղաքը, ընդ որում երկու անգամ։ Մնացել է հետագա սերունդների հիշողության մեջ որպես դաժան բռնապետ, որը սակայն կամովին հրաժարվել է անսահմանափակ իշխանությունից և հեռացել պետական կառավարման գործերից։

Ներկայացրու ՝ովքեր էին գլադիատորները, ինչ իրավունքներ ունեին

Գլադիատորները նրանք էին ովքեր Հին Հռոմում (մեծ մասամբ՝ ռազմագերիներ, դատապարտված անձինք են), որոնք վարժեցված էին ամֆիթատրոններում միմյանց (երբեմն՝ գազանների) դեմ զինված մենամարտերի համար։ Գլադիատորների կռիվները, ըստ երևույթին, փոխ են առնվել էտրուսկներից և Հռոմում առաջին անգամ ցուցադրվել մ․ թ․ ա․ 264-ին։ Գլադիատորներին սովորեցրել են հատուկ դպրոցներում (Հռոմում, Կապուայում և այլուր)։ Գլադիատորների մենամարտերը կազմակերպվել են պլեբսին զվարճացնելու նպատակով (դադարեցվել են V դ․ սկզբին)։

Моя брат

У меня есть старший брат, разница в возрасте 6 лет.Я ссорюсь друг с другом, но в шутку Я не скажу ему, как со мной обращаться Почему я не говорю, потому что он знает, что с ним делать … Одним словом, мой брат мне даже друг.

Հանրապետական կարգի ճգնաժամ

Արհեստներն ու առևտուրը թույլ էին զարգացած: Չափավոր էր նաև ավագանու կենցաղը: Սակայն պատերազմները, նոր երկրների նվաճումը, մեծ թվով ռազմագերիների և ռազմավարիներ հոսքը փոխեցին երկրի հասարակական պատկերը: Քայքայվեց և քանակապես կրճատվեց միջին գյուղացիությունը: Լեգիոնի զինվորները գյուղացիներ էին, որոնք ծառայում էին տերության տարբեր ծագերում: Անընդհատ զոհեր էին լինում: Կենդանի մնացածներն իրենց տնտեսությամբ չէին զբաղվում: Ուստի զինվորները չնչին գներով վաճառում էին իրենց հողակտորները և զորացրվելուց հետո հեռանում Հռոմ: Նրանք ապրում էին պետությունից տրվող նպաստի հաշվին: Ավագանին մեծ օգուտներ քաղեց արտաքին նվաճումներից: Ի հաշիվ քայքայված գյուղացիների՝ ստեղծեցին խոշոր կալվածքներ, որտեղ աշխատում էին բացառապես ստրուկներ: Ազատ աշխատանքը դուրս մղվեց: Այս փոփոխությունների հետևանքով ժողովրդի կամքն արտահայտող Աշխարհաժողովը կորցրեց իր ազդեցությունը: Առաջնությունն անցավ ավագանուն և Ծերակույտին: Աճեց առանձին գործիչների ձգտումը`   պետությունը ծառայեցնելու իրենց անձնական շահերին: Ընկել էր նաև բանակի մարտունակությունը: Համընդհանուր զինապարտությունն այլևս արդյունավետ չէր: Ք.ա. II դարի վերջերից բանակն սկսեց պարտություններ կրել: Անհրաժեշտ էր ստեղծել արհեստավարժ բանակ: