Ճամփորդություն դեպի մանկական երկաթուղի և Չարենցի տուն-թանգարան

Մենք մայսի 29 ընկեր Իվետայի և ընկեր Մարինեի ուղեկցությամբ գնացինք մանկական երկաթուղի և Չարենցի տուն-թանգարան։Առաջինը մենք գնացինք  Չարենցի տուն-թանգարան։Մենք շրջեցինք Չարենցի տուն-թանգարանով և տեսանք նրա աշխատասենյակը նրա հյուրասենյակը և իր և իր կնոջ սենյակը։Հետո թանգարանից դուրս եկանք և քայլեցինք դեպի մանկական երկաթուղի։Մենք մի հատ թունելի մեջով գնացինք դեպի մանկական երկաթուղի։Երբ մենք հասանք մանկական երկաթուղի  կեսը գնաց որդ նստի, իսկ մյուս կեսը գնացքը։Ճիշտա գնացքը դանդաղ էր գնում, բայց շատ հավես էր անցնում։Գնացքի մեջ խաղ խաղացինք։Տեսանք բնությունը, ծառերը։Հետո մենք հանդիպեցինք ընկեր Իվետայի խմբին։Հետո գնացինք հաց ուտելու և ջուր խմելու։Ջուր խմելուց հետո մենք գնացինք երգելու և պարելու։Եվ այդպես ավարտվեց մեր ճամփորդությունը։ Երբ ես հասա տուն տատիկիս պատմեցի մեր ճամփորդության մասին տատիկս ինձ ասաց, երբ որ գնում ես մանկական երկաթուղի առաջինը պետք է գնացք նստել։ Ես տատիկիս հարցրեցի ինչ գիտես տատիկս ինձ պատասխանեց,որ ինքը ուսանողական ժամանակներում ամեն օր դասերից հետո գնում էր մանկական երկաթուղի։