ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

 

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,

Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,

Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք…»

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս

Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,

Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ բանաստեղծությունը:

Ես այս բանաստեղծությունը ընտրեցի, որովհետև շատ խորիմաստ էր նրա միջի արտահայտությունը «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Ի՞նչ եք զգում, տեսնում և լսում բանաստեղծությունը կարդալիս:

Զգում եմ մեծ բանաստեղծի ցանկությունը, որ նա մաղթում էր, որ մենք ապրենք ավելի լավ, քան իրենք։

Ի՞նչ եք մտածում և հիշում բանաստեղծությունը կարդալիս:

Որ մենք պետք է պահենք այդ պաtվիրանը և լավ ապրենք։

Ինչպե՞ս կվերնագրեիք բանաստեղծությունը:

Պապերի ցանկությունը։

Оставьте комментарий